Ալիո Ադամիա
Ալիո Ադամիա ალიო ადამია | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7 (20), 1914 |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1980 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հրատարակիչ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Ալիո Ադամիա Վիքիդարանում |
Ալիո Ադամիա (վրաց.՝ ალიო კონსტანტინეს ძე ადამია, մայիսի 7 (20), 1914, Բաթում, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող, բանաստեղծ, լրագրող և հրատարակիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիո Ադամիան ծնվել է 1914 թվականի մայիսի 20-ին, Բաթում քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1930-1936 թվականներին աշխատել է «Ախալգազդրա կոմունիստի» թերթում (ახალგაზრდა კომუნისტი, հայերեն՝ Երիտասարդ կոմունիստ)։ 1942 թվականից աշխատել է «Կոմունիստի» թերթում։
- 1954-1963 — «Խելովնեբա» (վրաց.՝ ხელოვნება, հայերեն՝ Մշակույթ) գրական-գեղարվեստական հրատարակչության տնօրեն
- 1963-1968 — «Մերանի (հրատարակչություն)» (վրաց.՝ მერანი) հրատարակչության բաժնի վարիչ
- 1968-1980 — «Սաբչոտա Սաքարթվելո» (վրաց.՝ საბჭოთა საქართველო, հայերեն՝ Խորհրդային Վրաստան) հրատարակչության գլխավոր խմբագիր
Ալիո Ադամիան մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիո Ադամիայի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1931 թվականին։ Նրա պոեզիան գովաբանել է 1930-ական թվականների կոմերիտականներին և երիտասարդներին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականից հետո սկսված լայնածավալ շինարարական աշխատանքներին[2]։
«Մեծ և Փոքր Եկատերինեներ» վեպի հերոսը (1972) պատերազմի մասնակից գիտնական է, որը տեղափոխվել է գյուղ, հիմնել է կոլտնտեսություն, որտեղ սկսել են զբաղվել խաղողի բացառիկ տեսակների մշակմամբ։ Նրա ճակատագիրը միահյուսվել է համագյուղացիների՝ հատկապես տեղի դպրոցի ուսուցչուհիների՝ Եկատերինի և նրա հոգեդստեր ճակատագրերի հետ, որոնց անունով էլ կոչվել է վեպը[3]։ Ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1979 թվականին և բազմիցս վերահրատարակվել է։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեծ և Փոքր Եկատերինեներ» վեպ (վրաց.՝ დიდი და პატარა ეკატერინე, 1972)[4]
- «Մահ մեկ օր շուտ» վեպ (վրաց.՝ სიკვდილი ერთი დღით ადრე, 1979)
Բանաստեղծական շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մի քանի բանաստեղծություններ» (վրաց.՝ რამდენიმე ლექსი, Թբիլիսի, 1932, 38 էջ)
- «Բանաստեղծություններ» (վրաց.՝ ლექსები, Բաթումի, 1936 , 96 էջ)
- «Հարսանեկան Կոլխիդա» (վրաց.՝ ქორწილი კოლხიდაში, Թբիլիսի, 1941, 60 էջ)
- «Զինվորի բանաստեղծություններ» (վրաց.՝ მებრძოლთა ლექსები, Թբիլիսի, 1945, 52 էջ)
- Հանդիպում Մերխեուլում» (վրաց.՝ შეხვედრა მერხეულში, Թբիլիսի, 1946, 96 էջ)
- «Մեսխեթինյան գարուն» (վրաց.՝ მესხეთის გაზაფხული, Թբիլիսի, 1949, 79 էջ)
- «Բանաստեղծություններ» (վրաց.՝ ლექსები, Սուխումի, 1951, 36 էջ)
- Բանաստեղծություններ և բալլադներ» (վրաց.՝ ლექსები, ბალადები, Թբիլիսի, 1955, 155 էջ)
- «Կին-ծառ» (վրաց.՝ ხექალა, Թբիլիսի, 1958, 80 էջ)
- «Երկնագույն պատշգամբ» (վրաց.՝ ცისფერი აივანი, Թբիլիսի, 1964, 142 էջ)
- «Ջավախքի արահետներДжавахетия» (վրաց.՝ ჯავახეთის ბილიკები, Թբիլիսի, 1967, 169 էջ)
- «Բալլադ սիրո և մահվան մասին» (վրաց.՝ სიყვარულის და სიკვდილის ბალადა, Թբիլիսի, 1969, 169 էջ)
- «Երգեցողություն մայիսյան կերպարով» (վրաց.՝ სიმღერა მაისის ცვარში, Թբիլիսի, 1970, 25 էջ)[1]։
Պատմվածքների ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առավոտը Կուրի կիրճում» վիպակ (վրաց.՝ დილა მტკვრის ხეობაში, 1952)
- «Խերգան հաղթում է Ռիոնին» (վրաց.՝ «ხერგა» ამარცხებს «რიონს» , 1967)
Հայերեն թարգմանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիո Ադամիա Մեծ և փոքր Եկատերինեներ վեպ։ Թարգմ.՝ Ա. և Մ. Սահակյաններ; խմբ.՝ Վ. Հ. Բաբայան.. — Երևան ։ Սովետական գրող,, 1982.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ალიო ადამია Ալիո Ադամիի կենսագրությունը Վրացական կենսագրական բառարանում (վրաց.)
- ↑ АДА́МИА․ Краткая литературная энциклопедия (КЛЭ)
- ↑ Алио Адамиа mikbookmarket.ru Большая и маленькая Екатерины․
- ↑ Մեծ և փոքր Եկատերինեներ ։ [Վեպ] Հայաստանի Ազգային Գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիո Ադամիա» հոդվածին։ |
- Մայիսի 20 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1980 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծներ
- Վրացի լրագրողներ
- Վրացի հրատարակիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Վրացի արձակագիրներ