Ալեքսեյ Ժեմչուժնիկով
Ալեքսեյ Ժեմչուժնիկով Алексей Михайлович Жемчужников | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11 (23), 1821 կամ փետրվարի 21, 1821[1] |
Ծննդավայր | Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մարտի 25 (ապրիլի 7), 1908 (87 տարեկան) կամ ապրիլի 7, 1908[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Տամբով, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Նովո-Ալեքսեևսկի վանք |
Մասնագիտություն | բանաստեղծ, երգիծաբան, լրագրող, գրական քննադատ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիա և Իրավագիտության կայսերական ուսումնարան |
Անդամակցություն | Կոզմա Պրուտկով |
Alexei Zhemchuzhnikov Վիքիպահեստում |
Ալեքսեյ Ժեմչուժնիկով (ռուս.՝ Алексей Михайлович Жемчужников), փետրվարի 11 (23), 1821 կամ փետրվարի 21, 1821[1], Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] - մարտի 25 (ապրիլի 7), 1908 կամ ապրիլի 7, 1908[1], Տամբով, Ռուսական կայսրություն[2]), ռուս քնարերգու բանաստեղծ, երգիծաբան և հումորիստ։ Կոզմա Պրուտկովի կերպարը ստեղծողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է Ժեմչուժնիկովների հին ազնվական տոհմից, սենատոր Միխայիլ Ժեմչուժնիկովի (1788-1865) որդին է։ Անվանի գրող Անտոնիո Պոգորելսկու զարմիկն է և Ալեքսեյ Տոլստոյի հորաքրոջ տղան։ Մեծացել է Ելեց քաղաքում գտնվող Պավլովկա կալվածքում, կարճ ժամանակ սովորել է Սանկտ Պետերբուրգի № 321 վարժարանում և 1835 թվականին տեղափոխվել է իրավագիտության ուսումնարան։ Ուսումնարանը ավարտելուց հետո, 1841 թվականին ծառայել է Սենատում, մասնակցել է Օրլովի, Կալուգայի և Տագանրոգի քաղաքապետարանների սենատական ժողովներին։ 1847 թվականին, արտասահմանում անցկացված արձակուրդից հետո ծառայության է անցել արդարադատության նախարարությունում, իսկ 1849 թվականին՝ Պետական գրասենյակում։ Եղել է Պետական խորհրդի պետ-քարտուղարի օգնական։
1858 թվականին հրաժարական է տվել և ապրել Կալուգայում, Մոսկվայում և 1860-ական թվականների կեսին ապրել է արտասահմանում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Ֆրանսիայի հարավում։ Վերադառնալով Ռուսաստան, հիմնականում մնում է Տամբովի մարզում, իր փեսայի՝ Միխայիլ Բարատինսկու կալվածքում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական առաջին քայլերը կատարել է 1850 թվականին և Սովրեմեննիկ ամսագրում տպագրել է «Տարօրինակ գիշեր» կատակերգությունը։ Բացի «Սովրեմեննիկ» ամսագրից Ժեմչուժնիկովը նաև տպագրվել է «Հայրենական գրություններ» և «Իսկրա» ամսագրերում։ Եղբայների՝ Վլադիմիրի, Ալեքսանդրի, ինչպես նաև Ալեքսեյ Տոլստոյի հետ համատեղ ստեղծել է Կոզմա Պրուտկովի գրական կեղծանունը։
1859-1869 թվականներին Ալեքսեյ Ժեմչուժնիկովը չի տպագրվել ամսագրերում և չի ստեղծագործել, ինչպես նա բացատրում է հետագայում՝ վախենալով դառնալ Ալեքսանդր Նեկրասովի «ձայնակիցը»։ Այնուհետև աստիճանաբար, հատկապես Ռուսաստան վերադառնալուց հետո, 1884 թվականին վերսկսեց իր գրական գործունեությունը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է միայն 1892 թվականին (2հատորով, դիմանկարով, ինքնակենսագրական ակնարկով) և 1893 թվականին արժանացել է Պուշկինի անվան խրախոսական մրցանակի։ 1900 թվականին, իր գրական գործունեության 50-ամյակին նվիրված, լույս է տեսնում Ժեմչուժնիկովի նոր «Ծերության երգեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Նույն թվականին նա առաջիններից էր ով ընտրվեց և դարձավ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս՝ նրբագեղ լեզվագիտության համար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականից Ժեմչուժնիկովը ամուսնացած է եղել գնդապետ Ալեքսեյ Դյակովի դստեր՝ Ելիզավետա Դյակովայի հետ։ Հոր մահից հետո եղել է խորթ մոր խնամակալության տակ։ Երեխաներն են՝
- Օլգա Ալեքսեյևնա
- Լիդիա Ալեքսեյևնա
- Անաստասիա Ալեքսեյևնա
- Վլադիմիր Ալեքսեյևիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Жемчужников Алексей Михайлович (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жемчужников А. Стихотворения в двух томах. СПб., 1892
- Жемчужников А. Песни старости. СПб., 1900
- Жемчужников А. Прощальные песни. СПб., 1908.
- Жемчужников А. Избранные произведения. Вступительная статья и примечания Е. Покусаева, М. — Л., 1963.
- История русской литературы XIX века. Библиографический указатель, М. — Л., 1962.
- Жемчужников А. Стихотворения. -М.: Советская Россия, 1988
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալեքսեյ Ժեմչուժնիկով». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Алексей Жемчужников стихи в Антологии русской поэзии