Ալեքսանդր Քութաթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Քութաթելի
վրաց.՝ ალექსანდრე ქუთათელი
Ծնվել էսեպտեմբերի 6, 1897(1897-09-06) կամ հոկտեմբերի 29, 1898(1898-10-29)
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն կամ Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 1982(1982-05-01)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան և Շևչենկոյի անվան համալսարան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ալեքսանդր Նիկոլաևիչ Քութաթելի (իսկական անունը՝ Ալեքսանդր Քութաթելաձե վրաց.՝ ალექსანდრე ნიკოლოზის ძე ქუთათელაძე, սեպտեմբերի 6, 1897(1897-09-06) կամ հոկտեմբերի 29, 1898(1898-10-29), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1982(1982-05-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութաթելին կանգնած է աջից

Ծնվել է Քութայիսիում՝ իրավաբանի ընտանիքում։ Սովորել է բժշկական, ապա՝ Թբիլիսիի համալսարանի վրացական բանահյուսության ֆակուլտետում (1920-1925, չի ավարտել)[1]։

1924 թվականին մամուլում առաջին անգամ տպագրվել է նրա «Հիրսիի օձը» դրաման։

Եղել է Վրաստանի գրողների միության անդամ (1934), 1952 թվականից՝ Վրաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Քութաթելին երկու բանաստեղծական ժողովածուի (1937 և 1941) և «Մարտիկներ» (1942) պատմվածքների ժողովածուի հեղինակ է։ Հիմնական ստեղծագործությունը «Դեմ առ դեմ» (1933-1952) քառահատորյակն է՝ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին պատմող բազմաբնույթ վեպը։

Քութաթելիին են պատկանում նաև Գյոթեի «Ֆաուստ»-ի և Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»վրացերեն թարգմանությունները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Թբիլիսիում

Թբիլիսիում փողոց է անվանակոչվել Ալեքսանդր Քութաթելիի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Натрошвили Г., Лицо эпохи, «Дружба народов», 1962, № 4.
  • Чилая С., Книга широкого замысла, «Лит. газета», 1958, 18 марта;
  • Никулин Л., На холмах Грузии, «Известия», 1962, 7 июля;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]