Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ցյուրուպա (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1 ), 1870 , Ցյուրուպինսկ , Տավրիկյան նահանգ , Ռուսական կայսրություն - մայիսի 8 , 1928 (1928-05-08 ) [ 1] , Olyva ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։ Որպես վիճակագիր աշխատել է Սիմբիրսկում (Ուլյանովսկ ), Ուֆայում , որտեղ 1900 թվականի փետրվարին ծանոթացել է Վ․Ի․ Լենինի հետ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ։ 1901 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Խարկովում (ՌՍԴԲԿ կոմիտեի անդամ), Տուլայում , Տամբովի նահանգում ։ 1902 թվականին ձերբակալվել, 1903 թվականին աքսորվել է Օլոնեցի նահանգ։ Ուֆայում մասնակցել է 1905 ֊1907 թվականների հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌՍԴԲԿ Ուֆայի կոմիտեի (միացյալ) նախագահության և Սովետի անդամ, 1917 թվականի հոկտեմբերին՝ ՌՀԿ–ի անդամ։ 1917 թվականի նոյեմբերից՝ ՌՍՖՍՀ պարենժողկոմի տեղակալ, 1918 թվականի փետրվարից՝ պարենժողկոմ։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918 ֊1920 ) ղեկավարել է կարմիր բանակի մատակարարման գործը, գլխավորել պարենբանակի գործունեությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։