Ալեքսանդր Վեսնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Վեսնին
Веснин А.А.jpg
Ծնվել է մայիսի 16 (28), 1883[1]
Ծննդավայր Yuryevets, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 7, 1959(1959-11-07)[1][2] (76 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Կրթություն Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Երկեր Դնեպրի հիդրոէլեկտրակայան
Մասնագիտություն ճարտարապետ և դասախոս
Vesnin brothers Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վեսնին (մայիսի 16(28),1883, Յուրևեց -նոյեմբերի 7, 1959, Մոսկվա), ռուս խորհրդային ճարտարապետ, գեղարվեստական ղեկավար և ուսուցիչ, Վեսնիններ եղբայրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Վեսնինի և Եղիսաբեթ Վեսնինի ընտանիքի փոքր տղան է։ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը շատ էր կարդում, շատ գումար էր ծախսում թերթերի և ամսագրերի վրա, գրում էր բանաստեղծություններ: Եղիսաբեթ Ալեքսնդրովնան հիանալի դաշնակահարուհի էր, շատ լեզուներ գիտեր, սիրում էր կարդալ։ Ծնողների շնորհիվ՝ ընթերցանությունը և և երաժշտությունը Վեսնինների տան ընտանեկան ավանդույթներն են դարձել։ Ընտանիքում գնահատվում էր աշխատանքն ու աշխատասիրությունը։

Սովորել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1901-1912)։ ՕՍԱ-ի նախագահ (1925-1931), «Սովրեմեննայա արխիտեկտուրա» («Современная архитектура») ամսագրի պատասխանատու խմբագիր (1926-1930)։ Դասավանդել է Մոսկվայի Վխուտեմաս-Վխուտեինում (1921-1930) և Մոսկվայի ճարտական ինստիտուտում (մինչև 1936ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի պատվավոր անդամ (1956-1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբստրակտ կոմպոզիցիա
  • Ծանր արդյունաբերության նախագծի կոմիսարիատ, 1934 թվական
  • Աշխատանքային ակումբներ Բաքվում, 1930 թվական[3]
  • Լիկաչևի մշակույթի պալատ, Մոսկվա, 1930-36 թվականներ
  • Դերասանների տուն, Մոսկվա, 1928 թվական
  • «Լենինգրադսկայա պրավդա» նախագիծ
  • Աշխատանքային նախագծի պալատ, 1922-23 թվականներ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]