Վեսնիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեսնիններ, խորհրդային ճարտարապետներ, եղբայրներ։ Ստեղծագործել են համատեղ։

Եղբայրները ծնողների և քույրերի հետ (1890)

Վեսնիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ալեքսանդրովիչ Վեսնին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ալեքսանդրովիչ Վեսնին (նոյեմբերի 28(դեկտեմբերի 10),1880, Նիժնի Նովգորոդ -հոկտեմբերի 8, 1933, Մոսկվա), սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1901-1909) Լ․ Ն․ Բենուայի մոտ։ Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (1923-1931) և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի (1932-1933) պրոֆեսոր։ Ժամանակակից ճարտարապետների միավորման՝ ՕՍԱ-ի անդամ (1925 թվականից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Վիկտոր Ալեքսանդրովիչ Վեսնին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ալեքսանդրովիչ Վեսնին

Վիկտոր Ալեքսանդրովիչ Վեսնին (մարտի 28, (ապրիլի 9),1882, Յուրևեց, այժմ՝ Իվանովի մարզում-սեպտեմբերի 17,1950, Մոսկվա), սովորել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1901-1912)։ ՕՍԱ-ի անդամ (1925 թվականից)։ ԽՍՀՄ 1-ին և 2-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի առաջին պրեզիդենտը (1939-1949)։ Խորյրդային ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար (1939-1949), Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (1923-1931) և Վխուտեմաս-Վխուտեինի (1921-1930) պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վեսնին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վեսնին (մայիսի 16(28),1883, Յուրևեց -նոյեմբերի 7,1959, Մոսկվա), սովորել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում (1901-1912)։ ՕՍԱ-ի նախագահ (1925-1931), «Սովրեմեննայա արխիտեկտուրա» («Современная архитектура») ամսագրի պատասխանատու խմբագիր (1926-1930)։ Դասավանդել է Մոսկվայի Վխուտեմաս-Վխուտեինում (1921-1930) և Մոսկվայի ճարտական ինստիտուտում (մինչև 1936ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի պատվավոր անդամ (1956-1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Վեսնինների աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վոլգա» շոգենավային ընկերության գրասենյակի շենքը Նիժնի Նովգորոդում (1916)

Վեսնինների մինչհեղափոխական ժամանակաշրջանի գործերից ուշագրավ են ռուս, կլասիցիզմի ճարտարապետության ոգով ոճավորված մենատները (օրինակ, Սիրոտկինի տունը, 1913, Գորկիում, այժմ՝ Գեղարվեստի թանգարան), կարկասային, ապակեպատ մեծ մակերեսներով գրասենյակային, առևտրական և արդրական շենքերը (օրինակ, Մոսկվայի Կուզնեցկի մոստ փողոցի վրայի բանկը, 1913)։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին Վեսնինները (աշխատել են առանձին-առանձին) հանդես են եկել հասարակության կենսական պահանջները բավարարելուն նպատակաուղղված ճարտարապետական բնագավառում (բանվորների համար նոր տիպի տների՝ Լեոնիդ Վեսնինի նախագծերը, Վիկտոր Վեսնինի արդ․ կառույցները)։ Վեսնինների ստեղծագործության մեջ ճարտարապետական գեղարվեստական ձևաստեղծման գործում մեծ դեր են ունեցել նաև Ալեքսանդր Վեսնինի աշխատանքները թատրոնում (ավանդական դեկորացիաների փոխարեն՝ բազմահարկ, ցանցկեն կոնստրուկցիաներով ճարտարապետական ծավալներ շարժընթաց տարրերով՝ վերելակներ, անիվներ, փոխարկիչներ)։

Վեսնինների նախագծերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականից Վեսնինները համատեղ ստեղծել են նախագծեր, որոնք ուղենիշ են դարձել խորհրդային ճարտարապետության զարգացման համար։ 1925 թվականից եղել են կոնստրուկտիվիզմի առաջատարները։ 1920-ական թվականների սկզբին Վեսնիններն ավելի մեծ ուշադրություն են դարձրել նոր կոնստրուկցիաների ու նյութերի գեղագիտական հնարավորությունների դրսևորմանը, որը թույլ էր տալիս խուլ պատերը փոխարինել ապակեպատ կարկասով (մրցույթային նախագծեր Մոսկվայի համար Աշխատանքի պալատ, 1923, «Լենինգրադսկայա՝ պրավդա» («Ленинградская правда») թերթի մոսկովյան բաժանմունքի շենքը, 1924 և այլն)։ 1920-ական թվականների 2-րդ կեսի գործերի ճարտ․ ձևերում դրսևորվել է հիմնականում նրանց ֆունկցիոնալ նշանակությունը։ Լայնորեն կիրառվել է տաղավարային կոմպոզիցիան, կառույցը կազմված էր միջանցքներով ու անցումներով միմյանց կապված, նշանակությամբ տարբեր մասնաշենքերից, որը հնարավորություն էր տալիս շենքը տարբեր կողմերից ընկալել նոր ռակուրսներով, ծավալների ու տարածությունների նոր հարաբերակցությամբ (Բաղ․ տաժանակրորդների ընկերության նախկին տունը, 1931-1934, Մոսկվա, այժմ՝ Կինոդերասանի տուն, բանվորական ակումբներ Բաքվում, 1928-1932, մշակույթի պալատ Մոսկվայում, 1-ին հերթը՝ 1930-1934, այժմ՝ Ի․ Ա․ Լիխաչովի անվան ավտոգործարանի մշակույթի պալատ)։ Այս շրջանի լավագույն կառույցներից են նաև՝ հանրախանութ Կրասնայա Պրեսնյայում (1927, Մոսկվա), Դնեպրի հէկ (1927-1932

1932 թվականից հետո Վեսնինների ստեղծած նախագծերում արտահայտվել է անցյալի դասական ավանդույթների կիրառման՝ խորհրդային ճարտարապետության համար ընդհանուր ուղղվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png