Ալեքսանդր Միլերան
Ալեքսանդր Միլերան (ֆր.՝ Alexandre Millerand, փետրվարի 10, 1859[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 6, 1943[1][2][3], Վերսալ, Ֆրանսիա[4]), ֆրանսիական պետական և քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։
Քաղաքական գործունեությունն սկսել է որպես բուրժուական ռադիկալ։ Համբավ է ձեռք բերել 1880-ական թվականների դատավարություններում՝ գործադուլավոր բանվորների պաշտպանությամբ։ 1890-ական թվականների սկզբից հարել է սոցիալիստական շարժմանը՝ ունենալով աջ կողմնորոշում, կողմ էր բարեփոխումների քաղաքականությանը։ 1899 թվականին որպես առևտրի և արդյունաբերության նախարար մտել է Վալդեկ Ռուսոյի կառավարության կազմի մեջ․ պատմության մեջ առաջին դեպքը, երբ սոցիալիստը դարձել է բուրժուական կառավարության անդամ (այստեղից էլ՝ միլերանիզմ արտահայտությունը, որ նշանակում է բուրժուազիայի հետ սոցիալիստական կուսակցության քաղաքական համագործակցության ձև)։ 1904 թվականին վտարվել է ֆրանսիական սոցիալիստական կուսակցությունից։ Եղել է հասարակական աշխատանքների և ռազմական նախարար, 1920 թվականին՝ Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար, հակախորհրդային ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ 1920 թվականի սեպտեմբերին ընտրվել է Ֆրանսիայի նախագահ։ 1924 թվականին, պառլամենտական ընտրություններում ձախ բուրժուական կուսակցությունների հաղթանակից հետո, հարկադրված հեռացել է պաշտոնից և այլևս ակտիվ դեր չի խաղացել երկրի քաղաքական կյանքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/millerand_alexandre0910r3.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118784021 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 536)։ ![]() |
|
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1943 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի նախագահներ
- Ֆրանսիայի վարչապետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին