Ալեքսանդր Ծուծունավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ծուծունավա
վրաց.՝ ალექსანდრე რაჟდენის ძე წუწუნავა
Ծնվել էհունվարի 16 (28), 1881
ԾննդավայրԼիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25, 1955(1955-10-25) (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան,  ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, թատերական ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0875498

Ալեքսանդր Ծուծունավա (վրաց.՝ ალექსანდრე წუწუნავა, հունվարի 16 (28), 1881, Լիխաուր, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1955(1955-10-25), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային ռեժիսոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1934)[1]։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1947)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ծուծունավան ծնվել է 1881 թվականի հունվարի 16-ին (հունվարի 28)։ Դերասանուհի Ցեցիլիա Ծուծունավայի եղբայրն է։

Սովորել է Թիֆլիսի ուսուցիչների ինստիտուտում։ 1900 թվականից որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Քութայիսի Լադո Մեսխիշվիլու անվան թատրոնում, Թիֆլիսի թատրոնում և Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1917—1922/1923) տարիներին եղել է Կարմիր բանակի կոմիսար։ 1947 թվականից Վրաստանի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Բեմադրել է վրացական առաջին օպերաները, ինպրես նաև դրամատիկական ներկայացումներ, կազմակերպել հասարակական միջոցառումներ ու պրոլետարական տոնախմբութուններ։

1918 թվականին Ալեքսանդր Ծուծունավան նկարահանել է վրացական առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քրիստինե»[1][2]։

Ալեքսանդր Ծուծունավան մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 25-ին։

Ալեքսանդր Ծուծունավայի անվամբ է կոչվում Մախարաձեի պետական թատրոնը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր)

  • 1916 – Քրիստինե (վրացական առաջին լիամետրաժ ֆիլմը)
  • 1925 – Հեծյալը «Ուայլդ Վեսթից»
  • 1927 – Երկու որսորդ
  • 1927 – Խանումա
  • 1929 – Ջանկի

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1934)
  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1947) - Շ. Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» օպերային ներկայացման բեմադրության համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ալեքսանդր Ծուծունավան kino-teatr.ru կայքում
  2. Ochiauri, Lela (2011). «Georgian Cinema before and after Independence». KinoKultura.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ծուծունավա» հոդվածին։