Ալեքսանդր Լեմբերգ
Ալեքսանդր Լեմբերգ լատիշ․՝ Aleksandrs Lembergs | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1921 |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիա |
Մահացել է | նոյեմբերի 25, 1985 (64 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, բալետմայստեր, բալետի պարող և պարուսույց |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեկսանդր Յանովիչ Լեմբերգ (Ալեկսանդրս Լեմբերգս, լատիշ․՝ Aleksandrs Lembergs , մարտի 25, 1921, Ռիգա, Լատվիա - նոյեմբերի 25, 1985, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային լատվիացի բալետի արտիստ, բալետմեյստեր, խորեոգրաֆ, դերասան, ուսուցիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1921 թվականի մարտի 25֊ին (այլ աղբյուրներով մարտի 23) Ռիգայում, Լատվիա։
1932-1938 թվականներին սովորել է Լատվիական ժողովրդական օպերայի բալետի ստուդիայում (1948 թվականից` Ռիգայի պարարվեստի դպրոց) և Ա.Ա. Ֆյոդորովի բալետի ստուդիայում (Ռիգա)։ Ապա կատարելագործվել է Փարիզում Լ․ Ն․ Եգորովի մոտ, պարել է «Պատանիների բալետ» թատերախմբում («Բալլե դե լա ժյոնեսս») (1938-1939)։
1939 թվականից Լատվիական ժողովրդական օպերայի մենակատար (1940 թվականից՝ Ռիգայի օպերայի և բալետի թատրոն, 1944 թվականից՝ Լատվիական ԽՍՀՄ օպերայի և բալետի թատրոն)[1]։
1961 թվականին հանդես է գալիս որպես բալետմեյստեր, բեմադրում է պարեր օպերայում և օպերետտայում։ 1968 թվականին՝ թատրոնի գլխավոր բալետմեյստեր [2]։
Մասնակցել է արտասահմանյան հյուրախաղերին. Մեքսիկա, Եգիպտոս, Մալազիա, Սինգապուր, Թայլանդ, Շվեյցարիա, Իտալիա, Ֆրանսիա։
1957–1972 թվականներին եղել է Ռիգայի պարարվեստի դպրոցի ուսուցիչ (1964-1968 թվականներին՝ տնօրեն) [3]
Մահացել է 1985 թվականի նոյեմբերի 25-ին։ Թաղված է Մատիսի գերեզմանատանը [4]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)[5]
- Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոմեո և Ջուլիետտա» Ս. Պրոկոֆեվա - Ռոմեո, Տիբալդ
- «Ժիզել» Ա. Ադանա - Ալբերտ
- «Կարապի լիճ» Պ. Չայկովսկի - Զիգֆրիդ
- «Լաուրենսիա (բալե)» Ա. Կրեյնա - Ֆրոնդոսո
- «Դոն Կիխոտ» Լ. Մինկուսա - Բազիլ
- «Ռայմոնդա» Ա. Գլազունովա - Ժան դե Բրիեն
- «Լայմա» Ա. Լեպինա - Աուստրիս
- «Ստաբուրագս» Ա. Կալնինշա - Քրիստիան, Լայմոնիս
- «Շուրալե» Ֆ. Յարուլինա - Բատիր
- «Ռիգոնդա» Ռ. Գրինբլատա - ԱԿՕ[6]
- «Մոխրոտիկ» Ս. Պրոկոֆեվա - Արքայազն
- «Էսմերալդա» Ց․ Պունիի երգով, Ռ, Դրիգո - Պատանի
- «Կապույտ Դունայի մոտ» Ի․ Շտրաուսայի երգով - Ֆրանց
- «Ազատության սակտա» Ա. Սկուլտե - Տոտ
- «Ծովի ափին» Յու. Յուզելյուանսա - Իոնիս
- «Բոլերո» երգերով Մ. Ռավելյա - Մենակատար
- «Սիմֆոնիայի պարեր» Ս. Ռախմանովայի երգով - Նկարիչ
- «Շակուննտալա» Ս. Բալասանյանա - Դուրվաս
Բալետների բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 - «Պանը և Սիրինգան» Օ․Վ. Բարսկովա
- 1966 - «Պեր Գյունտ» Է. Գրիգի երգով (1973 - Օստովայի թատրոնում, ՉՍՍՌ)
- 1968 - «Սպրիտիդիս» Ա.Ժիլինսկո
- 1969 - «Ինկերի ոսկիները» Օ.Վ. Բարսկով (Տ. Վիտինի հետ միասին)
- 1970 - «Փարիզի Աստվածամոր տաճար» Ց․ Պունիի, Ռ. Դրիգոյի, Ռ. Գլազուպայի երգով
- 1971 - «Սկարամուշ» Յա. Սիբելիուսա
- 1971 - «Իմ քաղաքը» Վ. Կամինսկիսա
- 1971 - «Կարմեն-սյուիտա» Ժ. Բիզեի երգով
- 1972 - «Անտոնին և Կլեոպատրան» Է. Լազարեվա (1976 - Օստրավայի թատրոնում, ՉՍՍՌ)
- 1976 - «Ստաբուրագ» Ա. Կալնինշա.
- 1979 - «Լոլիտայի հրաշալի թռչունը» Ա. Ժիլինսկո
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://dic.academic.ru/dic.nsf/es/30969/%D0%9B%D0%B5%D0%BC%D0%B1%D0%B5%D1%80%D0%B3%D1%81
- http://www.gumer.info/bibliotek_Buks/Culture/Teatr/_150.php
|