Ալեքսանդր Գրիսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գրիսենկո
A. Gricenko.jpg
1904 - 1969
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգնդապետ
ՊարգևներՀայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և Կարմիր Աստղի շքանշան

Ալեքսանդր Իվանովիչ Գրիսենկո (ռուս.՝ Александр Иванович Грисенко, 1904, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1969, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային բանակի գնդապետ, քաղաքացիական, Ճապոնա-չինական պատերազմի և Մեծ հայրենական պատերազմների մասնակից, օդաչու, որը կրկնել է Ալեքսեյ Մարեսևի քաջագործությունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիսենկոն ծնվել է 1904 թվականին Դոնի Ռոստովում՝ բանվորական ընտանիքում: 1919 թվականին ընդունվել է բոլշևիկների կուսակցություն: 1920 թվականին Գրիսենկոն ծառայության է գնացել ԲԳԿՀ-ում: Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, որի ավարտից հետո զորացրվել է: Վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ դարձել է կոմերիտական ակտիվ գործիչ[1]:

1934 թվականին Գրիսենկոն կրկին զորակոչվել է բանակ: Ավարտել է օդաչվական ուսումնարանը: Մասնակցել է ճապոնա-չինական պատերազմի մարտերին, խփել է թշնամական չորս ինքնաթիռ, որի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: 1941 թվականին Գրիսենկոն նշանակվել է 2-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար[1][2]:

1941 թվականի հունիսի 22-ից եղել է Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին: 1942 թվականի օգոստոսի 8-ին օդային, մարտում Գրիսենկոյի ինքնաթիռը խփել են, իսկ օդաչուն ծանր վնասվածք է ստացել: 1943 թվականի մայիսին Գրիսենկոն վերադարձել է ռազմաճակատ, թռչել է «Bell P-39 Airacobra» ինքնաթիռով՝ լինելով 2-րդ կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, որը հետագայում վերահիմնադրվել էր 23-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի, իսկ հետո եղել է 16-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար: Մինչև 1944 թվականի մարտը նա արդեն իրականացրել էր 60 մարտական թռիչք, մասնակցել էր 27 օդային մարտերի՝ անձամբ խփելով 4 թշնամական ինքնաթիռ[1]:

Պատերազմի ավարտից հետո Գրիսենկոն եղել է Խարկովի օդաչուների մարտական օդաչվական ուսումնարանի հրամանատար: 1948 թվականի Աշխաբադի երկրաշարժի ժամանակ մնացել է ավերակների տակ և ստացած վնասվածքներից պատճառով ստիպված է եղել պաշտոնաթող լինել: Ապրել է Դոնի Ռոստովում: Մահացել է 1969 թվականին[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անունով անվանված է Դոնի Ռոստովի փողոցների մեկը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Грисенко Александр Иванович» (ռուսերեն)։ [1]։ Վերցված է 2014-12-22 
  2. Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9
  3. Улица Грисенко (Ростов-на-Дону, Первомайский район)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татаренко В., Бондаренко В. За облаками - солнце! - Ростов-на-Дону: Ростовское кн. изд., 1973.
  • Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]