Ալեքսանդր Գոնչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գոնչարով
Ծնվել էսեպտեմբերի 28, 1910(1910-09-28) կամ 1910[1]
ԾննդավայրԵյսկ, Yeyskiy Otdel, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 4, 1952(1952-11-04) կամ 1952[1]
Վախճանի վայրՂրիմ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերարձակ
Պարգևներ
«Մարտական ծառայությունների» մեդալ

Ալեքսանդր Գեորգևիչ Գոնչարով (ռուս.՝ Александр Георгиевич Гончаров, սեպտեմբերի 28, 1910(1910-09-28) կամ 1910[1], Եյսկ, Yeyskiy Otdel, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1952(1952-11-04) կամ 1952[1], Ղրիմ, Ղրիմի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գոնչարովը ծնվել և մեծացել է բանվորի ընտանիքում։ Հինգ տարեկանից նա որբացել է և դաստիարակվել է Դոնի Ռոստովում բնակվող հարազատների կողմից։ 15 տարեկանից սկսել է աշխատել էլեկտրակայանում որպես փականագործ։ 1930-1931 թվականներին աշխատել է Հյուսիսկովկասյան մանկական կոմունիստական շարժման տանը, 1932 թվականից տեղափոխվել է «Բանվորական Ռոստով» թերթի խմբագրություն, այնուհետև` «Հարվածային» թերթի խմբագրություն։

1933 թվականին կոմերիտմիության քաղկոմն Ալեքսանդր Գոնչարովին գործուղում է «Զվեզդա» երկաթուղային թերթի խմբագրություն, որտեղ նա աշխատում է ինը տարի։ Այդ տարիներին Գոնչարովը հրատարակում է ակնարկների և պատմվածքների մի շարք ժողովածուներ` «Սպիտակ ոսկի» (1931), «Հոկտեմբերի հասակակիցները» (1932), «Պարտք» (1941) և այլն։

1941 թվականի սեպտեմբերին Հյուսիսկովկասյան երկաթուղիների վարչության կուսակցական կազմակերպությունը Գոնչարովին ընդունում է կուսակցության թեկնածու, 1942 թվականի մարտին նա կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Ալեքսանդր Գոնչարովը դառնում է բանակային թերթի թղթակից, գրում է ակնարկներ, ռազմական ուրվանկարներ, ֆելիետոններ։ Կովկասյան թեժ մարտերի օրերին 1942 թվականի հոկտեմբերին Գոնչարովը որոշում է դառնալ կոմունիստ, և ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մեկ տարի հետո բանակային թերթում անխոնջ թղթակցական աշխատանքի համար հրամանատարությունը պարգևատրում է «Մարտական վաստակի համար» մեդալով։ Կապիտան Գոնչարովն արժանանում է մարտական պարգևների, սակայն ծանր հիվանդությունը վերջ ի վերջո ստիպում է նրան թողնել մարտական ծառայությունը։

1943 թվականի դեկտեմբերին նա վերադառնում է «Աստղ» թերթի խմբագրություն, զբաղեցնում խմբագրի տեղակալի պաշտոնը։ Այստեղ նա աշխատում է երկու տարի, 1945 թվականի աշնանից փոխադրվում է կուսակցության մարզկոմ, հետագայում հաստատվում որպես «Դոն» գրական գեղարվեստական ալմանախի պատասխանատու խմբագիր։

1946 թվականին Ռոստովյան գրահրատարակչությունում լույս է տեսնում նրա «Տոնից առաջ» պատմվածքների գիրքը։ 1947 թվականից հիվանդությունը Գոնչարովին գամում է անկողնուն։ Հաղթահարելով ծանր հիվանդությունը` գրողը ստեղծում է իր «Մեր թղթակիցը» վիպակը։ Գիրքը տպագրվում է Ռոստովում, Մոսկվայում, ավելի ուշ` Սոֆիայում և Վարշավայում բուլղարերեն և լեհերեն թարգմանությամբ։

Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում Ալեքսանդր Գեորգիևիչ Գոնչարովը հեռանում է կյանքից, սակայն նրա հիշատակը վառ են պահում նրա ստեղծագործությունները։ Գոնչարովի ստեղծագործություններին բարձր գնահատական են տվել Վիտալի Զակրուտկինը, Բորիս Պոլևոյը և ուրիշներ։

Ալեքսանդր Գեորգիևիչը մահացել է Ղրիմում, առողջարանում, 1952 թվականի նոյեմբերի 4-ին։ Մի քանի օր հետո, երբ հարյուրավոր ռոստովցիներ նրան թաղում էին եղբայրական գերեզմանոցում, քաղաքի կրպակներում վաճառքի էր հանվել «Հոկտեմբեր» ամսագրի նոյեմբերյան համարը, որում տպագրվել էր «Մեր թղթակիցը» վիպակը։ Ամսագրի համարը դրվել էր գրողի կրծքին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перед праздником. — Ростов н/Д: Ростиздат, 1946.
  • Наш корреспондент. — М.: Советский писатель, Гослитиздат, Воениздат, Ростиздат, 1953.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]