Ալեքսանդր Գալևսկի
Արտաքին տեսք
| Ծնվել է | դեկտեմբերի 16, 1941 (84 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ուկրաինա, ԽՍՀՄ |
| Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| vakhtangov.ru/persones/galevskyi | |
Ալեքսանդր Միխայլովիչ Գալևսկի (ռուս.՝ Александр Михайлович Галевский, դեկտեմբերի 16, 1941, Ուկրաինա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գալևսկին ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 16-ին Ուկրաինայում։ 1964-1968 թվականներին սովորել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանում՝ Աննա Օրոչկոյի և Տատյանա Կոպտևայի արվեստանոցում։ Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ դասական և ժամանակակից պիեսներում խաղում է բազմաթիվ դերեր[1]։
Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1967 թվականից. առաջին ֆիլմը եղել է Վիկտոր Գեորգիևի «Ոգով ուժեղները»[2]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 9, 1982)[1]
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
|---|---|---|---|---|
| 1969 | Մոլիեր | Վլադիմիր Շլեզինգեր | Քաղքենին ազնվական | պարող |
| 1970 | Եվգենի Սիմոնով | Սրտի հիշողությունը | Նիկոլայ | |
| 1971 | Ուիլյամ Շեքսպիր | Եվգենի Սիմոնով | Անտոնիոս և Կլեոպատրա | Էրոս |
| 1971 | Եվգենի Սիմոնով | Թատրոնի երիտասարդությունը | Իգոր Անոխին | |
| 1974 | Լեոնիդ Վարպախովսկի | Գործարար կնոջ կյանքից | Սուխարյով | |
| 1990 | Ալեքսեյ Կուզնեցով | Երկու ժամ Փարիզում | Պոտար | |
| 1991 | Պյոտր Ֆոմենկո | Государь ты наш, батюшка... | Դոլբերգ | |
| 1995 | Մոլիեր | Ալեքսանդր Գորբան | Սկապենի արարքները | Ժերոնտ |
| 1995 | Ալեքսանդր Գորբան | Ալի Բաբան և 40 ավազակները | Աբդուրախման | |
| Ձախլիկը | գեներալ | |||
| Ավետյաց երկիր | Սիդնեյ Շարփ | |||
| Իգուանայի գիշերը | Գեր Ֆերենկոպֆ | |||
| 1997 | Միխայիլ Ստարիցկի | Ալեքսանդր Գորբան | Երկու նապաստակի հետևից... | Կիրիլո |
| 2002 | Լեոնիդ Զորին | Վլադիմիր Իվանով | Արքայական որս | հայր Պաոլո |
| 2003 | Էրիկ Էմանուել Շմիտ | Նիկոլայ Պինիգին | Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվար | Լա Կրեսոնիեր |
| 2011 | Բ. Բրեխտի, Ի. Բունինի, Ֆ. Դոստոևսկու,
Ֆ. Դյուրենմատի, Ա. Միլլերի, Ա. Պուշկինի և Է. դե Ֆիլիպոյի ստեղծագործությունների հիման վրա |
Ռիմաս Տումինաս | Նավահանգիստ | ծառայապետ |
| 2012 | Ֆեոդոր Դոստոևսկի | Ռուբեն Սիմոնով | Չար ոգիներ | Գագանով ավագ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1967 | Ոգով ուժեղները | Պրիխոդկո |
| 1968 | Դորիան Գրեյի դիմանկարը | Ջեյմս Ուեյն |
| 1968 | Տրեմբիտա | Միկոլա (երգում է Անատոլի Ռիբակովը) |
| 1969 | Օպերատիվ գործուղում | հեռագրիչ |
| 1970 | Դրամա որսի ժամանակ | Կուզմա |
| 1970 | Պատահական սեր | Վենյա |
| 1971 | Հազարավոր հոգիներ | |
| 1973 | Սրտի հիշողությունները | դրվագ |
| 1973 | Դրախտային խնձորներ | Վիտորի Վիրտենի որդի |
| 1974 | Կլարա Գաուզելի թատրոնը | կապիտան |
| 1976 | Մի ժամանակ Կալիֆոռնիայում | |
| 1976 | Հանցագործություն (ֆիլմ 2 второй՝ «Խաբեություն») | դրվագ |
| 1978-1980 | «13 աթոռ» գինետունը | պան Վոյցեխ |
| 1978 | Մոխրոտը | մարկիզ Պադետրուա |
| 1978 | Ամառը Նոանում | Կլեզենժե |
| 1978 | Երկար օրերի ամիսը | |
| 1978 | Այն ժամանակ Սևիլյայում | դոն Ռոդրիգո |
| 1979 | Պարոն Գլեմբայները | Ուրբան |
| 1979 | Կոշկավոր կատուն | միջնեկ եղբայր |
| 1979 | Ցասում | Գոնտար |
| 1980 | Անտոնիոս և Կլեոպատրա | Էրոս |
| 1980 | Նկարիչը Շերվուդյան անտառից | Փոքրիկ Ջոն |
| 1981 | Վաճառված ծիծաղ | ղեկակալ Ջոննի |
| 1981 | Իվան ոչ Ահեղի մասին | հրեշ |
| 1982 | Բուֆ առեղծվածը | բատրակ |
| 1983 | Սիրանո դը Բերժերակ | կապիտան |
| 1987 | Դիմանկար | դրվագ |
| 1989 | Բրեստի խաղաղություն | նախկին |
| 1994 | Мартовские иды | Ազինի |
| 2001 | Երկու նապաստակի հետևից | Կիրիլո |
| 2004 | Երկար հրաժեշտ | թատրոնի դերասան |
| 2012 | Պետրովիչ | դատավոր |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մուլտֆիլմ |
|---|---|
| 1975 | Պղնձե սարի տիրուհին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Александр Галевский». Кино-Театр.Ру. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Александр Галевский». Кинориум (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Գալևսկու մասին Ե. Վախթանգովի անվան թատրոնի կայքում (ռուս.)
- КиноПоиск: Ալեքսանդր Գալևսկի (ռուս.)
|
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուկրաինայում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ