Ոգով ուժեղները
Ոգով ուժեղները ռուս.՝ Сильные духом | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Նիկոլայ Կուզնեցով |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Viktor Georgiyev? |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Գունար Ցիլինսկի, Իվան Պերեվերզև, Եվգենի Վեսնիկ և Լյուսենա Օվչիննիկովա |
Երաժշտություն | Էդիսոն Դենիսով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 182 րոպե |
«Ոգով ուժեղները» (ռուս.՝ «Сильные духом»), երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Գեորգիևը 1967 թվականինի Դմիտրի Մեդվեդևի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է խորհրդային հետախույզ Նիկոլայ Կուզնեցովի մասին, որն Ուկրաինայում թշնամու թիկունքում ներթափանցել է գերմանական հրամանատարության շտաբ, առևանգել է պատժիչ զորքերի հրամանատարին և ի կատար է ածել ժողովրդի դատավճիռը՝ մահապատժի ենթարկելով կայսերական խորհրդականին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գունար Ցիլինսկի – Նիկոլայ Կուզնեցով / Պաուլ Զիբերտ (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
- Իվան Պերևերզև – Դմիտրի Նիկոլաևիչ Մեդվեդև
- Վիկտորյա Ֆեոդորովա – Վալենտինա Դովգեր
- Եվգենի Վեսնիկ – Վորոնչուկ, հետախույզ
- Ալեքսանդր Գալևսկի – Պրիխոդկո
- Յուրի Բոգոլյուբով – Բելոտինսկի
- Լյուսյենա Օվչիննիկովա – Գալյա
- Դանիիլ Նետրեբին – մայոր
- Վիյա Արտմանե – Լիդիա Լիսովսկայա
- Պաուլ Բուտկևիչ – Կամինսկի
- Տայա Դոդինա – Սվետա
- Յուրի Վոլկով – Օրտել
- Յուրի Սոլոմին – մայոր Գետել
- Եվգենի Կուզնեցով – հաուլյայթեր Էրիխ կոխ
- Լև Ելագին – Ֆունկ
- Անդրեյ Ֆայտ – կոմս Գրան
- Պյոտր Սոբոլևսկի – հաուպտման
- Էդուարդս Պլատայսկալնս – Հենրիխ
- Արթուր Դիմիտերս – փոխգնդապետ
- Ալեքսեյ Բախար – լեյտենանտ Դունաեև
- Անատոլի Ռոմաշին – օբեր-լեյտենանտ (հնչյունավորել է Օլեգ Գոլուբիցկին)
- Լեոնիդ Մարկով – օբեր-լեյտենանտ (լուսագրերում՝ Ա. Մարկով)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Աատոլի Գրեբնև, Ալեքսանդր Լուկին
- Ռեժիսոր՝ Վիկտոր Գեորգիև
- Օպերատոր՝ Գենադի Չերեշկո
- Նկարիչ՝ Յուրի Իստրատով
- Կոմպոզիտոր՝ Էդիսոն Դենիսով
- Դիրիժոր՝ Վլադիմիր Վասիլև
- Նկարիչ՝ Վ. Դորրեր
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը 29-ամյա ռեժիսոր-շրջանավարտ Վիկտոր Գեորգիևի առաջին լիամետրաժ ֆիլմն է և նրան համամիութենական ճանաչում է բերել։ Երկու տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 55 մլն 200 հազար մարդ, այսինքն՝ ԽՍՀՄ յուրաքանչյուր չորրորդ բնակիչը։ Արդյունքում՝ ֆիլմը դարձել է Սվերդլովսկի կինոստուդիայի ամենահանրաճանաչ աշխատանքը։ Կինոքննադատները գրել են, որ այն խորհրդային պատմության մեջ առաջին ֆիլմն է, որտեղ «հետախույզի աշխատանքը ներկայացվել է ոչ թե որպես արկածային, ռոմանտիկ սխրանք, այլ որպես վտանգավոր, հոգնեցուցիչ, քրտնաջան և սովորական աշխատանք»։ Գրախոսների կարծիքով՝ ոճի և կառուցվածքի տեսանկյունից «Հոգով ուժեղները» «կանխագուշակում են» «Գարնան տասնյոթ ակնթարթ» լեգենդար հեռուստասերիալը, որը թողարկվել է ավելի ուշ՝ 1973 թվականին։ Դա հետևում է մի շարք նշաններից, որոնցից առավել նկատելի է սև-սպիտակ նկարահանումը, որը Գեորգիևն օգտագործել է գիտակցաբար, թեև այն ժամանակ արդեն կարելի էր նկարել գունավոր ֆիլմ[1]։ 1968 թվականին ֆիլմը ստացել է 3-րդ համամիութենական կինոփառատոնի ժյուրիի դիպլոմ «ռազմահայրենասիրական թեմայի մշակման համար»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фильм по книге Дмитрия Медведева, снятый на Свердловской киностудии, потряс всю страну: Культура: Облгазета». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Վիկտոր Գեորգիև – kino-teatr.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հոգով ուժեղները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1967 ֆիլմեր
- Խորհրդային արկածային ֆիլմեր
- Խորհրդային կենսագրական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական կենսագրական ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին