Նիկոլայ Կուզնեցով (ԽՍՀՄ հերոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Կուզնեցով (այլ կիրառումներ)
| Նիկոլայ Կուզնեցով ռուս.՝ Николай Иванович Кузнецов | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 27, 1911 |
| Ծննդավայր | Զիրյանկա, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 9, 1944[1] (32 տարեկան) |
| Մահվան վայր | Բորատին, Ուկրաինա |
| Գերեզման | Hill of Glory |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հետախույզ, պարտիզան և էսպերանտիստ |
| Աշխատատու | ԽՍՀՄ ՆԳ ԺԿ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ՀամԼԿԵՄ |
Նիկոլայ Իվանովիչ Կուզնեցով (ռուս.՝ Николай Иванович Кузнецов, պարտիզանական ծածկանունը՝ Գրաչով) (հուլիսի 27, 1911, Զիրյանկա, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1944[1], Բորատին, Ուկրաինա), խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 5, 1944 թվական, հետմահու), ԽՄԿԿ անդամ (1942)։
Որպես ինժեներ աշխատել է Սվերդլովսկում և Մոսկվայում։ Կատարելապես տիրապետելով գերմաներենին՝ 1942 թվականին կամավոր միացել է նացիստական օկուպացիայի տակ գտնվող Ուկրաինայում (Ռայխսկոմիսարիատ Ուկրաինա) կազմավորված պարտիզանական ջոկատին։ Դրսևորել է մեծ հնարամտություն ու խիզախություն, անձամբ սպանել է նացիստական վեց բարձրաստիճան զինվորականի, այդ թվում՝ Ֆունկին (Ուկրաինայի գլխավոր դատավոր), Բաուերին (Գալիցիայի փոխնահանգապետ), մի խումբ պարտիզանների հետ հափշտակել պատժիչ զորքերի հրամանատար Իլգենին և այլն։
Համաձայն խորհրդային պաշտոնական վարկածի, Կուզնեցովը սպանվել է 1944 թվականի մարտի 9-ին Բրոդի քաղաքի մոտ՝ Ուկրաինայի ապստամբական բանակի անդամների հետ ունեցած հրաձգության ժամանակ։ Ըստ հենց ապստամբական բանակի վարկածի, Կուզնեցովը (կրելով գերմանական համազգեստ) և նրա համախոհները ձերբակալվել են Բորատին գյուղում (Բրոդիի մոտ) և բացահայտվելուց խուսափելու համար Կուզնեցովը նռնակով իրեն պայթեցրել է։
1990 թվականին հայտարարվել է, որ Կուզնեցովը եղել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) աշխատակից[2]։ Կուզնեցովի գործերը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) արխիվից ամբողջությամբ կհանվեն միայն 2025 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Кузнецов Николай Иванович (разведчик) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 562.
- ↑ «Московские подвиги «Колониста»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կուզնեցով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 713)։ |
