Jump to content

Ալեքսանդր Բողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բողոսյան
Ինքնանկար (1961 թ.)
Ծնվել էհուլիսի 22, 1937(1937-07-22)[1][2]
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպիա
Վախճանվել էմայիսի 4, 2003(2003-05-04)[3][2] (65 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն Եթովպիա
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էCoptic art?
 Alexander Boghossian Վիքիպահեստում

Ալեքսանդր "Սկունդեր" Բողոսյան (հուլիսի 22, 1937(1937-07-22)[1][2], Ադիս Աբեբա, Եթովպիա - մայիսի 4, 2003(2003-05-04)[3][2], Վաշինգտոն, ԱՄՆ), հայ եթովպիացի գեղանկարիչ և նկարչության ուսուցիչ։ Իր կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Միացյալ Նահանգներում[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բողոսյանը ծնվել է 1937 թվականին Ադիս-Աբեբայում։ Նրա հայրը մեծահարուստ հայ էր, մայրը՝ մեծատոհմիկ եթովպուհի։ Մանուկ հասակից հետաքրքրվում է աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով, որոնք և տեղ են գտնում նրա նկարներում։ Լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու խորհրդով Բողոսյանն իրեն նվիրում է նկարչությանը։

1954 թվականին նկարիչը Հայլե Սելասիե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանանում, իսկ արդեն 1955 թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Անգլիա, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն հետագայում մեկնում է Ֆրանսիա։ 1957-1966 թվականներին Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում։ Այստեղ նա հանդիպում է իր ապագա կնոջը և ամուսնանում։

Ֆրանսիայում Բողոսյանը հրապուրվում է Պաուլ Կլեի, Ժորժ Բրակի ու Մաքս Էռնստի արվեստով։ Դեռևս 60-ականներին նա ցանկանում էր միաձուլել աֆրիկյան սրբապատկերային արվեստը ժամանակակից եվրոպական կերպարվեստի ձեռքբերումներին։ 1964 թվականին «Լամբեր» պատկերասրահում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 1966 թվականին նա կնոջ ու դստեր հետ վերադառնում է Ադիս-Աբեբա, ուր 3 տարի դասավանդում է տեղի արվեստի դպրոցում։ 1967 թվականին Սկունդեր Բողոսյանը Գեղեցիկ արվեստների բնագավառում ակնառու հաջողություններ գրանցելու կապակցությամբ արժանանում է Կայսրի մրցանակին։ 1969-2000 թվականներին Բողոսյանը, կերպարվեստ է դասավանդում ԱՄՆ-ում՝ Ատլանտայի և Հարվարդի համալսարաններում։ 2000 թվականին Բողոսյանը վերադառնում է իր ստեղծագործական կյանքին։ Մահացել է 2003 թվականին Նյու-Յորքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Seyoum K. Boghossian, Skunder // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096645
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. Legesse, Selamawit (2005). «Skunderism (The Third Annual Blen Art Show)». Blen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.