Ալեքսանդրա Իևլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Իևլևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александра Андреевна Иевлева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 9, 1987(1987-12-09) (36 տարեկան)
Ծննդավայր՝Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսանդրա Իևլևա (ռուս.՝ Алекса́ндра Андре́евна И́евлева, դեկտեմբերի 9, 1987(1987-12-09), Կանսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Նա 2007 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր է։ Ակտիվ մարզական կարիերայի ավարտից հետո՝ գեղասահքի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրայի հայրը ՝ Անդրեյ Իևլևը, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի «Աերոմեխանիկայի և ինքնաթիռների ճարտարագիտության ֆակուլտետը»։ Երբ Ալեքսանդրան մոտ երեք տարեկան էր, նա ընտանիքի հետ հայրենի Կանսկից տեղափոխվել է Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաք։ Երեք տարի անց ընտանիքը կրկին տեղափոխվեց, արդեն՝ Մոսկվա։ Այստեղ էլ ծնվել է նրա կրտսեր քույրը։

Ալեքսանդրայի մայրը՝ Օլգա Իևլևան, կրթությամբ դիզայներ է։ Նա օգնել է դստերը զգեստների մշակման գործում։

Ալեքսանդրան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական բաժինը՝ խորեոգրաֆի մասնագիտությամբ][1]։

2018 թվականին ծնվել է Ալեքսանդրայի առաջնեկը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրան սկսել է սահել ութ տարեկանից Մոսկվայի շրջանի Տեքստիլի գեղասահքի դպրոցում, որտեղ նրա առաջին մարզիչն է դառնում Վերա Հարությունյանը։ Այնուհետև նա մարզվել է Ռաֆայել Հարությունյանի և Ելենա Չայկովսկայայի ղեկավարությամբ, իսկ 2006 թվականի աշնանը տեղափոխվել է մարզվելու Ժաննա Ֆեդորովնա Գրոմովայի ղեկավարությամբ։

2006 թվականին Ալեքսանդրան առաջին անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Նույն թվականին էլ հաղթել է Ռուսաստանի Գավաթի եզրափակիչը։

2007 թվականի Ռուսաստանի առաջնությունում երկրորդն էր, ընդ որում կարճ ծրագրից հետո առաջատար էր։ Զբաղեցրած մրցանակային տեղի շնորհիվ Ալեքսանդրան հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչն էլ դեբյուտի դեպքում համարվում է լավ արդյունք։

2008 թվականին Ալեքսանդրային ձախողումները կարծես հետապնդում էին։ Նա 7-րդն էր Skate America- ում, այնուհետև Ռուսաստանի առաջնությունում` 8-րդը և դրանից հետո այդ տարի այլևս ոչ մի միջազգային մրցումների չմասնակցեց։

2008–2009 մրցաշրջանի սկզբում «Nebelhorn Trophy» մրցաշարում Ալեքսանդրան անհաջող հանդես եկավ, որտեղ նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։ Ռուսաստանի առաջնությունում 11-րդն էր, որն իր ողջ կարիերայի ամենավատ արդյունքն էր։ 2009 թվականի փետրվարին Ալեքսանդրան Ձմեռային ունիվերսիադային, որտեղ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։

2009-2010 մրցաշրջանում Ռուսաստանի Գավաթի առաջնությանը նա այդքան էլ հաջող հանդես չեկավ (Սամարայում 1-ին փուլում 4-րդն էր[2], Պերմում 2-րդ փուլում` 5-րդը, Կազանում՝՝ 3-րդ փուլում՝ 8-րդըն և Մոսկվայում 4-րդ փուլում՝ 11-րդը)։ Այսպիսով, հնարավորություն չունեցավ որակավորվել ազգային առաջնությանը մասնակցելու համար։

2010–2011 մրցաշրջանից սկսած Ալեքսանդրան ռուսաստանյան մրցումներում նախատեսում էր ներկայացնել Մորդովիան[3]։ Այդ ընթացքում Սարանսկում մարզվում էր ինքնուրույն, թեև 2010 թվականի ամռանը մեկնում է ԱՄՆ` իր առաջին մարզիչ` Ռաֆայել Հարությունյանի մոտ[4]։ Այնուամենայնիվ, 2011 թվականի Ռուսաստանի առաջնությանը նա չմասնակցեց, իսկ հետագայում էլ ավարտում է իր մարզական կարիերան։

Մարզչական գործունեությամբ զբաղվել է Թուրքիայում։ Ներկայումս որպես մարզիչ աշխատում է Աբու-Դաբիում։ Նրա սաներից են մենասահորդներ Էլիֆ Էրդեմը և Զախրա Լարին։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Մրցաշրջան 2005—2006 2006—2007 2007—2008 2008—2009
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7 2 8 11
Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ 1 3
Գրան-Պրիի փուլեր 7
տուրնիր «Nebelhorn Trophy»]] 15
Գեղասահքի Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 10
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր, Ռումինիա 17
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր, Խորվաթիա 6
«Golden Bear» տուրնիրներ, Զագրեբ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «С Юрием Борзаковским мы дважды земляки!»(չաշխատող հղում) Столица-С, 01.11.2010
  2. «Результаты 1-го этапа кубка России Ростелеком». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  3. В Мордовии пройдет чемпионат России по фигурному катанию
  4. Александра Иевлева: «Летом тренировалась у Арутюняна»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]