Jump to content

Ալեշդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալեշդ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես71,95±0,01 կմ²
ԲԾՄ224,000000 մետր
Բնակչություն9662 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ415100
Պաշտոնական կայքalesd-bihor.ro
Ալեշդ (Ռումինիա)##
Ալեշդ (Ռումինիա)

Ալեշդ (IPA-ro|aˈleʃd|-|Ro-Aleșd.ogg, հունգ.՝ Élesd, սլովակ.՝ Alešď), քաղաք Ռումինիայի հյուսիսարևմտյան մասում՝ Բիհոր ժուդեցում (շրջանում)։ Զբաղեցնում է 71,95 կմ² տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10.066[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվել է 1291 — 1294 թվականներին կազմված եպիսկոպոսապատկան հողակտորների ցանկում՝ որպես Villa Elusd: 1332 թվականին նշվել է իբրև Sacerdos de Villa Elesd: Այդ ժամանակներին վերագրվող ամրոցը ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում, այդուհանդերձ զբոսաշրջիկներին թույլատրվում է մոտենալ, դիտել[3]։

1918 թվականին՝ Ավստրո-Հունգարիայի տրոհումից հետո, քաղաքը Ռումինիայի մաս է դարձել։ 1940-1945 թվականներին հայտնվել է Հունգարիայի կազմում, այնուհետև դարձյալ վերադարձվել ռումինիային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 10.746[4]: 2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության 65,2%-ը ռումիններ էին, 19,1%-ը՝ հունգարներ, 15,7%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ[5]։

Ըստ դավանանքային պատկանելության՝ 2011 թվականի տվյալներով 47.48%-ը ուղղափառներ էին, 18.16%-ը՝ կաթոլիկներ, 10,05%-ը՝ ռեֆորմատորներ, 9.26%-ը՝ հիսունականներ, 7,77%-ը՝ բապտիստներ[2]։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկլոշ Ռադնոտին Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին ապրել ու աշխատել է Ալշեդում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. 2,0 2,1 Окончательные результаты переписи 2011: «Tab13. Populația stabilă după religie – județe, municipii, orașe, comune». Национальный Институт Статистики (Румыния). июль 2013. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. История. Официальный сайт города Алешд. (ռում.)
  4. Национальный институт статистики, [1] Արխիվացված 2013-11-16 Wayback Machine
  5. «Recensământ 2002».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեշդ» հոդվածին։