Ալեն Ռասել
Ալեն Ռասել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1971 (53 տարեկան) Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Պրոգրեսիվ մետալ |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ և բաս կիթառ |
Անդամակցություն | Symphony X?, Star One?, Allen-Lande?, Adrenaline Mob?, Level 10? և Allen / Olzon? |
Russell Allen Վիքիպահեստում |
Ռասել Ալեն (անգլ.՝ Russell Allen, հուլիսի 19, 1971, Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան Symphony X պրոգրեսիվ-մետալ խմբի երգիչ և վոկալիստ։ Ներկայումս համարվում է նաև Adrenaline Mob և Level 10 (ստեղծվել է 2012 թվականին) գրուվ-մետալ իկ խմբերի վոկալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասել Ալենը վաղ տարիքից սկսել է երգել և առաջին անգամ ամբոխի առաջ ելույթ է ունեցել 5 տարեկանում։ Նրա մանկության վրա մեծ ազդեցություն է ունեցել Քանթրի երաժշտությունը, հատկապես Վիլի Նելսոնը և Ջոնի Քեշը։ Դպրոցում Ռասելը մասնակցում էր տաղանդի շոուներում, ինչպես նաև սկսեց տարբեր երաժշտական գործիքների տիրապետել։ Նա սկսել է կլառնետից և թմբուկից, իսկ հետո անցել է դաշնամուրին, վերջնական հաշվով սկսեց կիթառ նվագել։ Այնուամենայնիվ, Ռասելը երբեք չի փորձել կիթառ նվագել ոչ մի խմբում, քանի որ նրա տեխնիկան բավականին թույլ էր։
Ռասել Ալենը հետաքրքրված էր որոշ ռոքբ ՛մբերով, ինչպիսիք են՝ «Iron Maiden», «Rainbow»-ը, «Black Sabbath»ը և Led Zeppelinը , ապա նա հետաքրքրվեց պրոգրեսիվ ռոքով։ 1994 թվականին, երբ Ռոդ Թայլերը լքեց Symphony X խումբը, իր փոխարեն կիթառահար Մայքլ Ռոմեոն Ալենին հրավիրեց խումբ։ Այդ ժամանակից Ռասելը դարձավ խմբի անփոխարինելի վոկալիստը։
Հիմնական թմից բացի, Ալեն Ռասելը կար նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ Avantasia-ն, Ayreon-ն, Genius a Rock Opera-ն և Star One-ը։ Նա նաև ունի համատեղ երաժշտական նախագիծ, նորվեգացի վոկալիստ Յորն Լանդեի հետ, որը կոչվում է Allen-Lande, որը իր ապրանքանիշի տակ արդեն թողարկել է չորս ալբոմ (The Battle, The Revenge, The Showdown and The Great Divide)։
2005 թվականին Ռասսելը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը՝ Russell Allen’s Atomic Soul, որը գրվել էր հարդ ռոք ոճով։
2011 թվականի երկրորդ կեսին, Ալեն Ռասելը և Dream Theater խմբի թմբկահար Մայք Պարտնոյը թողարկում են իրենց համատեղ մինի ալբոմը, Adrenaline Mob անունով։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո
[խմբագրել | խմբագրել կոդը]վոկալիստ,կիթառահար, ստեղնաշարահար, բաս-կիթառահար
- Russell Allen’s Atomic Soul (2005)
1995 թվականից վոկալիստ
- The Damnation Game (1995)
- The Divine Wings of Tragedy (1997)
- Twilight in Olympus (1998)
- V: The New Mythology Suite (2000)
- Live on the Edge of Forever (2001, համերգային ալբոմ)
- The Odyssey (2002)
- Paradise Lost (2007)
- Iconoclast (2011)
- Underworld (2015)
հյուր վոկալիստ
- Flight of the Migrator (2000)
2002 թվականից վոկալիստ
- Space Metal (2002)
- Live On Earth (2003, համերգային ալբոմ և տեսահոլովակ)
- Victims of the Modern Age (2010)
2005 թվականից վոկալիստ
- The Battle (2005)
- The Revenge (2007)
- The Showdown (2010)
- The Great Divide (2014)
հյուր վոկալիստ (Երազների լիգայի հրամանատարի դերում)
- Episode 2: In Search of the Little Prince (2004)
հյուր բեք վոկալիստ
- Cemetery Gates (Pantera cover) (Live) (2005)
հյուր վոկալիստ
- The Wicked Symphony (2010)
- Angel of Babylon (2010)
2011 թվականից վոկալիստ
- Adrenaline Mob (2011, EP)
- Omertà (2012)
- Covertá (2013, EP)
- Men Of Honor (2014)
- Dearly Departed (2015, EP)
- We The People (2017)
2012 թվականից վոկալիստ
- Chapter One (2015)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ռասել» հոդվածին։ |
|