Ալենա Լադովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալենա Լադովա
Ծնվել էդեկտեմբերի 29, 1925(1925-12-29)[1][2]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1][2]
Մահացել էհունիսի 25, 1992(1992-06-25)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
ԿրթությունՊրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, գրող և նկարազարդող
Ծնողներհայր՝ Յոզեֆ Լադա
Ստորագրություն
Изображение автографа

Ալենա Լադովա (չեխ․՝ Alena Ladová, դեկտեմբերի 29, 1925(1925-12-29)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1][2] - հունիսի 25, 1992(1992-06-25)[1][2], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), չեխ նկարիչ, գրքեր պատկերազարդող, սցենարիստ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչության առաջին դասերը Ալենան ստացել է հորից` Չեխոսլովակիայի ժողովրդական նկարիչ Յոզեֆ Լադաից (1887-1957)։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նկարչություն է սովորել գծանկարչական արվեստի պետական դպրոցում՝ պրոֆեսոր Կարել Թոնդլի ղեկավարության ներքո։ Այնուհետև մեկ տարի աշխատել է Զլինում՝ Kudlov կինոստուդիայում, որտեղ նա հրապուրվել էր անիմացիոն ֆիլմերի բարդ գեղեցկությանբ։ Նա դարձավ տաղանդավոր մուլտիպլիկատոր։ 1948 թվականին ավարտել է Պրահայի կիրառական արվեստի ակադեմիան։ Ուսանել է պրոֆեսոր Էմիլ Ֆիլլայի մոտ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենա Լադովան մանկական գրքերի հայտնի նկարազարդող էր։ Երեխաների համար նկարազարդել է ավելի քան իննսուն գիրք։ 1963 թվականին գրել և նկարազարդել է «Můj táta Josef Lada» գիրքը (հայրս ՝ Իոզեֆ Լադան), որտեղ պատմել է իր մանկության հուզիչ պատմությունների մասին։ Նրա նկարները հաճախ տպագրվում էին երեխաների համար նախատեսված թերթերում և ամսագրերում, օրացույցներում, Զատկի և Սուրբ Ծննդյան տոնական բացիկների վրա։ Լադովան կատարել է բեմական ձևավորումներ և պատրաստել տարազներ Չեխիայի տասնվեց հեռուստանախագծերի համար։ Նկարչուհին բեմական ձևավորման աշխատանքներ է կատարել Չեխոսլովակիայի բազմաթիվ թատրոնների բեմերում։ Թատերական սցենարի առաջին փորձը նա կատարել է 1946 թվականին, երբ նա ձևավորեց Իոզեֆ Թոմանի «Zlodějská Komedie» ներկայացման տեսարանները և տարազների դիզայնը (Մայիսի 1-ի անվան թատրոն - այսօր Պրահայի ազգային օպերային թատրոն (Չեխիա, Պրահա))։ Լադովայի վերջին թատերական նախագիծը կայացել է 1986 թվականին, երբ նա Կլադնոյի քաղաքային թատրոնում կատարեց Իոզեֆ Լադայի «Bubáci hastrmani» դրամատիկական հեքիաթի ձևավորումը[4]։

Ներկայումս Գրուսիցեում գործում է լուսանկարների և նկարազարդումների մշտական ցուցահանդես, որը համարվում է Յոզեֆ Լադայի և նրա դստեր` Ալենայի հուշահամալիրի հավաքածուի մի մասը։

Նա թաղված է Պրահայի Օլշանսկոե գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. BillionGraves — 2011.
  4. ČERNÝ, Ivan. O muži v lenonkách [online]. 2010-11-23 [cit. 2013-12-15]. Dostupné online. (česky)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jindřich Černý: Osudy českého divadla po druhé světové válce – Divadlo a společnost 1945 – 1955, Academia, Praha, 2007, str. 132, ISBN 978-80-200-1502-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]