Ալբերտ Ռիչարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Ռիչարդս
Ծնվել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1][2]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[3]
Վախճանվել էմարտի 5, 1945(1945-03-05)[1][2] (25 տարեկան)
Մահվան վայրԽենեպ, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտություննկարիչ
ԺանրՄարտանկարչություն
 Albert Richards Վիքիպահեստում

Ալբերտ Ռիչարդս (անգլ.՝ Albert Richards, դեկտեմբերի 19, 1919(1919-12-19)[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[3] - մարտի 5, 1945(1945-03-05)[1][2], Խենեպ, Լիմբուրխ, Նիդերլանդներ), բրիտանացի ռազմական նկարիչ։ Ծնվել է Առաջին համաշխարհային պատերազմի վետերանի ընտանիքում։ 1940 թվականին դարձել է սակրավոր բրիտանական բանակում, որտեղ էլ շարունակել է ծառայել՝ միաժամանակ լինելով պարաշյուտիստ զինվոր և նկարիչ։ Եղել է պատերազմի ընթացքում սպանված բրիտանական երեք պաշտոնական նկարիչներից ամենաերիտասարդը[4][5]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսարձակային մարտկոց (A Searchlight Battery)
Իջեցում (The Drop)
Ֆրանսիա - Բիչ Հեդ, 1944 (France - the Beach Head, 1944), Ճանապարհը Սեն-Օբենի և Բենուվիլի միջև

Ռիչարդսը ծնվել է Լիվերպուլում՝ Առաջին համաշխարհային պատերազմի վետերան, մասնագիտությամբ հյուսն Ջորջ Ռիչարդսի և Հաննա Բիթիի ընտանիքում[6]։ Սովորել է Ուոլասսի արվեստի և արհեստների դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Արվեստի թագավորական քոլեջում, բայց մնացել է այնտեղ ընդամենը երեք ամիս՝ մինչև 1940 թվականին բանակ զորակոչվելը։ Որպես սակրավոր ծառայել է Թագավորական ինժեներների 286-րդ սակրավոր վաշտում և ստացել կրտսեր կապրալի աստիճան[7]։ Այս ստորաբաժանումում նա ծառայել է 1940 թվականի ապրիլից մինչև 1943 թվականի կեսերը[6]։

Այդ ընթացքում Ռիչարդսն զբաղվել է զորանոցների և պաշտպանական կառույցների շինարարությամբ ամբողջ Անգլիայում, միևնույն ժամանակ նա հաճախ է նկարել շինարարական աշխատանքներին նվիրված նկարներ։ Նա իր նկարներից մի քանիսը ներկայացրել է Ռազմական նկարիչների խորհրդատվական կոմիտեին։ Կոմիտեի ղեկավարությունը տպավորված է եղել դրանց թարմությամբ և խորությամբ, և 1941 թվականի մայիսից սկսել է ձեռք բերել նրա աշխատանքները[8]։

1943-1945 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Ռիչարդսը կամավոր մեկնել է դեսանտայինների զորամաս և սկսել է սովորել Մանչեսթերի մերձակայքում գտնվող RAF Ringway օդանավակայանի պարաշյուտիստների նախապատրաստման թիվ 1 դպրոցում[7]։ Նա պատկերել է պարաշյուտիստների մարզումը Kilkenny's Circus և Parachute Training over Tatton Park նկարներում։ 1943 թվականի սեպտեմբերին Ռազմական նկարիչների խորհրդատվական կոմիտեն Ռիչարդսին առաջարկել է եռամսյա պայմանագիր, բայց նա այլ պարտավորությունների պատճառով հրաժարվել է ընդունել այդ առաջարկը։ Սակայն 1943 թվականի դեկտեմբերին նա, այնուամենայնիվ, պայմանագիր է կնքել, այս անգամ՝ վեց ամսով[9]։

1944 թվականի մարտին Ռիչարդսը ստացել է կապիտանի աստիճան[7]։ Այդ ամիս նա մասնակցել է լայնամասշտաբ ուսումնական պարաշյուտի իջեցման՝ վայրէջք կատարելով Օքսֆորդշիրի Բրեզե Նորթոն գյուղի վրա, ինչը նա արտացոլել է իր «Իջեցում» նկարում։ Իրականում այդ օրը զորավարժություններն անցկացվել են Նորմանդիայում վայրէջք կատարելու համար զինվորներին նախապատրաստելու նպատակով։ Ապրիլին Ռիչարդսը մասնակցել է նաև երկրորդ նմանատիպ զինավարժության, որը տևել է հինգ օր և անցկացվել է Գլոստերշիրում[6]։

Ռիչարդսը մասնակցել է Օր Դ պարաշյուտադեսանտային իջեցմանը Ֆրանսիայում որպես 6-րդ օդադեսանտային դիվիզիայի սպա։ Մասնակցել է նաև Մերվիլ մարտկոցի վրա հարձակմանը և Լե Պլեն գյուղի գրավմանը։ Թնդանոթային մարտկոցի վրա հարձակումը նկարիչն արտացոլել է իր մի քանի նկարներում, որոնք նա ստեղծել է Դ օրվանից ընդամենը մի քանի շաբաթ անց[5]։ Լե Պլենի գրավումից հետո Ռիչարդսը մասնակցել է դաշնակից զորքերի առաջխաղացմանը Ֆրանսիայում, իսկ Անգլիայում իր կարճատև արձակուրդից հետո՝ նաև Բելգիայում[8]։ Ֆրանսիայում նա նկարել է կտավներ՝ նվիրված այնպիսի սյուժեների, ինչպիսիք են սավառնակների բեկորները, որոնք ուղղված էին Ռանվիլի մոտ Պեգաս կամրջի վրա հարձակմանը, ավերված կամուրջները և քողարկման ցանցերը։

1945 թվականի հունվարին նա նկարել է կտավ, որը պատկերում էր Բելգիայում՝ Բուրեի ճակատամարտում զոհված զինվորների հուղարկավորությունը։ Ռիչարդսի վերջին նկարներից մեկը, որն ավարտվել է 1945 թվականի փետրվարին, պատկերում է Խենեպի մոտ գտնվող կամուրջը, որը կառուցվել է դաշնակից սակրավորների կողմից՝ Մաաս գետի վրա։ Հենց այդ շրջանում էլ Ռիչարդսն սպանվել է 1945 թվականի մարտի 5-ին, երբ նրա մեքենան պայթել է ականի վրա։ Նկարչին թաղել են Միլսբեեկի զինվորական գերեզմանատանը, որը գտնվում է Խենեպ քաղաքի մոտ[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Թեյթի և Կայսերական ռազմական թանգարանից, Ռիչարդսի նկարները ցուցադրվում են Ուոքերի արվեստի պատկերասրահում, Ազգային ծովային թանգարանում և Ուիլյամսոնի արվեստի պատկերասրահում]][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://rkd.nl/explore/artists/66616
  4. British Council. «Albert Richards 1919–1945». British Council. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 Tate. «Albert Richards 1919 -1945». Tate. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 591(Antrim) Parachute Squadron(RE). «Captain Albert Richards». 591(Antrim) Parachute Squadron(Royal Engineers). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 The Rose of Death- Paintings and Drawings by Captain Albert Richards.
  8. 8,0 8,1 Imperial War Museum. «War artists archive – Albert Richards». Imperial War Museum. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Brain Foss (2007). War paint: Art, War, State and Identity in Britain, 1939–1945. Yale University Press. ISBN 978-0-300-10890-3.
  10. BBC/ Public Catalogue Foundation.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Ռիչարդս» հոդվածին։