Jump to content

Ալբերտ Խորկերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Խորկերա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1979(1979-03-03)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Բեսկանո, Gironès, Girona, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Իսպանիա Վիլոբի
1994—1998 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999 Իսպանիա Բարսելոնա C 7 (-?)
1999—2004 Իսպանիա Բարսելոնա Բ 49 (-?)
2000—2001 → Իսպանիա Սեուտա 3 (-?)
2001—2002 → Իսպանիա Մատարո 31 (-?)
2003—2009 Իսպանիա Բարսելոնա 7 (-11)
2009—2010 Իսպանիա Ժիրոնա 33 (-44)
Մարզչական կարիերա
2014—2015 Իսպանիա Լյագոստերա
2015—2017 Իսպանիա Բարսելոնա (մինչև 19)
2017—2018 Շվեյցարիա Սյոն
2018—մ.հ. Իսպանիա Անդորրա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31.12.2018:

Ալբերտ Խորկերա Ֆորտիա (կատ.՝ Albert Jorquera i Fortià , մարտի 3, 1979(1979-03-03)[1][2][3], Բեսկանո, Gironès, Girona, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբլիստ, դարպասապահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորկերան «Բարսելոնա» ֆուտբոլային դպրոց ընդունվել է 1994 թվականի նոյեմբերի 2-ին, 1995 թվականին սկսել է խաղալ «Բարսելոնա C-ում», իսկ 1998 թվականին ընդգրկվել է ակումբի երկրորդ կազմում։ Որոշ ժամանակ նա վարձավճարային հիմունքներով խաղացել է Իսպանիայի երկրորդ լիգայի «Սեուտա» և «Մատարո» ակումբներում, որից հետո միացել է «Բարսելոնայի» երկրորդ կազմին։ «Բարսելոնայի» հիմնական կազմում իր առաջին խաղը Խորխերան անցկացրել է 2004 թվականի հունվարի 17-ին ընդդեմ Բիլբաոյի «Աթլետիկի», իսկ 2005 թվականին Ռյուշտու Ռեկբերայի հեռանալուց հետո դարձել է ակումբի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսի փոխարինողը։ Սակայն Խոսե Պինտոյի գալուց հետո Խորկերան նորից դարձել է թիմի երրորդ դարպասապահը։ 2009 թվականին նա տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Ժիրոնա» ակումբ։ 2010 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան[4]։

2018 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն դարձել է «Անդորրա» ակումբի սեփականատեր[5], և նրա առաջին որոշումներից մեկը եղել է նախկին մարզիչ Ռիչարդ Իմբերնոնին աշխատանքից ազատելը։ Ազատ պաշտոնում նշանակվել է Գաբրիել Գարսիան, իսկ նրա օգնականը դարձել է Ալբերտ Խորկերան. նախկինում Գաբրիել Գարսիայի հետ միասին Խորկերան աշխատել էր շվեցարական «Սյոնում»[6][7][8]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ↑ «Альберт Жоркера. «Пост номер ноль»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  5. ↑ Жерар Пике стал владельцем футбольного клуба
  6. ↑ Gerard Piqué fichará al hijo de Tito Vilanova para el FC Andorra
  7. ↑ Barcelona’s Piqué to name Gabri, Jorquera as FC Andorra coaches
  8. ↑ Revolució a la banqueta i a la gespa

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Խորկերա» հոդվածին։