Գաբրիել Գարսիա
Գաբրիել Գարսիա իսպ.` Gabriel "Gabri" García de la Torre | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Գարսիան 2006 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Գաբրիել Գարսիա դե լա Տոռե | ||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1979[1][2] (46 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սալյենտ, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
1997-2014 | Ընդհանուր | 330 | (28) | ||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գաբրիել Գարսիա դե լա Տոռե (իսպ.` Gabriel "Gabri" García de la Torre, փետրվարի 10, 1979[1][2], Սալյենտ, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), նախկին իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս շվեյցարական «Սիոն» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։
«Բարսելոնա»-ի սան է։ Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ հանդես է եկել ինչպես կիսապաշտպանի, այնպես էլ եզրային պաշտպանի դիրքերում։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքս»-ի, «Ում Սալալ»-ի, «Սիոն»-ի և «Լոզանա»-ի կազմերում։
Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Իսպաիայի հավաքականի կազմում էլ մասնակցել է Եվրո 2004-ին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Գարսիան «Բասելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի երիտասարդական կազմում նա իր առաջին հանդիպումներն անցկացրել է 1997/98 մրցաշրջանում։ Մրցաշրջանի ընթացքում Գարսիան մասնակցել է 28 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։
Թիմի հիմնական կազմում սկսել է հանդես գալ 1999/00 մրցաշրջանի ընթացքում։ Հաջորդ 4 տարիների ընթացքում իսպանացին եղել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ «Բարսելոնա»-ի կազմում երկու անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, մեկական անգամ էլ Իսպանիայի սուպերգավաթակիր և Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող։
«Այաքս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսի 6-ին ազատ գործակալի կարգավիճակով Գաբրիել Գարսիան տեղափոխվել է Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Այաքս»[3]։ Օգոստոսին ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի սուպերգավաթակիր` 3-1 հաշվով հաղթելով «ՊՍՎ»-ին[4]։
2007 թվականի մայիսին Գաբրիելը օգնել է թիմին դառնալ Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ Եզրափակիչ խաղում «Այաքս»-ը հաղթել է «Ալկմար»-ին։ Հանդիպման 79-րդ րոպեին Գարսիան կարմիր քարտ է ստացել և հեռացվել է խաղադաշտից[5]։ Օգոստոսին «Այաքս»-ը նորից հաղթել է Սուպերգավաթի խաղարկությունում[6]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 27-ին 31-ամյա Գաբրիել Գարսիան ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել կատարական «Ում Սալալ»-ի հետ[7]։ Թիմի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 1 մրցաշրջան։
Հաջորդ տարվա հուլիսի 4-ին Գաբրիելը տեղափոխվել է Շվեյցարիայի Սուպեր լիգայում հանդես եկող «Սիոն»[8]։
2012 թվականի հուլիսի 5-ին Գաբրիել Գարսիան փոխել է իր ակումբային գրանցումը` տեղափոխվելով «Լոզանա»[9]։ 2014 թվականին ֆուտբոլիստը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։
35 տարեկան հասակում Գարսիան վերադարձել է «Բարսելոնա», որպես գլխավոր մարզչի օգնական[10]։
2017 թվականի հոկտեմբերի 25-ին Գարսիան պաշտոնապես նշանակվել է «Սիոն»-ի գլխավոր մարզիչ[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի օլիմպիական հավաքականի կազմում Գաբրիել Գարսիան 2000 թվականին մասնակցել է Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Գարսիան իր նորամուտը նշել է 2003 թվականի ապրիլի 30-ին` Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում[12]։ Գաբրիելը Իսպանիայի հավաքականի կազմում մասանկցել է Եվրո 2004-ին[13][14]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգայի չեմպիոն - 2004/05, 2005/06
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր - 2005/06
- Նիդերլանդների գավաթի խաղարկության հաղթող - 2006/07, 2009/10
- Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2006, 2007
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն (Մ20) - 1999
- Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Gabri joins Ten Cate at Ajax; UEFA.com, 6 June 2006
- ↑ «Ajax meer klar voor competitie dan PSV» [Ajax readier to start competing than PSV] (Dutch). Voetbal International. 2006 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Ajax wint bekerfinale van AZ na strafschoppen» [Ajax wins cup final against AZ in a shootout] (Dutch). de Volkskrant. 2007 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gabri clinches Super Cup for Ajax; UEFA.com, 11 August 2007
- ↑ Gabri naar Umm-Salal (Gabri to Umm-Salal); AFC Ajax, 26 May 2010 (in Dutch)
- ↑ Transfernews: Gabri offenbar zu Sion (Transfer news: Gabri confirmed in Sion) Արխիվացված 2013-12-24 Wayback Machine; Schweizer Radio und Fernsehen, 4 July 2011 (in German)
- ↑ Gabri et Tafer signent à Lausanne (Gabri and Tafer sign with Lausanne) Արխիվացված 2017-08-16 Wayback Machine; Le Matin, 25 July 2012 (in French)
- ↑ Gabri, íntimo de Luis Suárez, regresa al Barça para integrarse en el staff del filial (Gabri, close to Luis Suárez, returns to Barça to join reserves' staff); Mundo Deportivo, 30 June 2014 (in Spanish)
- ↑ Le FC Sion officialise l'arrivée de Gabri sur le banc (FC Sion makes the arrival of Gabri public)(չաշխատող հղում); sfl.ch, 25 October 2017 (in French)
- ↑ España, de visitante en casa, golea a una ingenua Ecuador (Spain, playing away at home, routs naïve Ecuador); Mundo Deportivo, 1 May 2003 (in Spanish)
- ↑ Examen para un Gabri titular (Test for starting Gabri); Mundo Deportivo, 31 March 2004 (in Spanish)
- ↑ «Sáez selects Spain squad». UEFA.com. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը lausanne-sport.ch կայքում(չաշխատող հղում) (ֆր.)
- Էջը Իսպանիայի հավաքականի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-05-24 Wayback Machine (իսպ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Գարսիա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- Իսպանացի օլիմպիական մեդալակիրներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կատալոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սյոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ