Ալան Փիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Փիզ
Ծնվել է 1952[1][2]
Ծննդավայր Մելբուրն, Ավստրալիա[1]
Մասնագիտություն մոտիվացիոն խոսնակ և հեղինակ
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա[3]
Ժանրեր հանրմատչելի հոգեբանություն
Ուշագրավ աշխատանքներ «Մարմնի լեզու»
Ամուսին Barbara Pease
Կայք peaseinternational.com

Ալան Փիզ (անգլ.՝ Allan Pease, 1952[1][2], Մելբուրն, Ավստրալիա[1])՝ ավստրալացի գրող, հայտնի է որպես՝ «մարմնի լեզվի վարպետ» ի նշան իր համանուն գրքի, որն ամբողջ աշխարհում վաճառվել է միլիոն և ավելի տպաքանակներով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկության տարիներին Ալանի մոտ ձևավորվեց հատուկ մարդկանց վերաբերող նոր հատկանիշ։ Արդեն 10 տարեկանում Փիզը զբաղվում էր ձեռնարկատիրությամբ, նա վաճառում էր ռետինե սբունգեր որոնք նախատեսված էին տան մաքրության համար։ 18 տարեկանում նա դարձավ ամենալավ գործակալ վաճառականը ընկերությունում ով զբաղվում էր արդեն անկողնու սպիտակեղեններով և խոհանոցային պարագաներով։ 21 տարեկանում Ալանն աշխատելով ապահովագրման ընկերությունում ցուցաբերեց հիանալի արդյունքներ՝ վաստակելով ավելի քան միլիոն դոլարներ։ Արդեն այդ ժամանակ նրա մոտ երևաց նոր հռետորական և գրողի տաղանդ, երբ նա ելույթ էր ունենում մասսայի առջև և շփումն այդ ոլորտի ներկայացուցիչների հետ նրան իհարկե տվեցին բավականին փորձառություն։

Իր կնոջ Բարբարայի հետ Ալան Փիզը ծանոթացել է 1990 թվականին, իսկ ահա 1993 թվականին նրանք ամուսնացան Սիդնեյում։ Հետագայում հենց Բարբարան է օգնել ու ոգևորել Ալանին ստեղծել իր ամենահայտնի և ամենաստացված ստեղծագործությունը։ Ինչպես նաև Բարբարան հանդես է եկել հետագայում, որպես ստեղծագործությունների համահեղինակ։

Ալան Փիզը ողջ աշխարհում հայտնի է որպես «մարմնի լեզվի վարպետ» և դա մինչև այն ժամանակ, երբ իր սեփական՝ «Մարմնաշարժման լեզու» գիրքը դարձավ հսկայական բեստսելեր, որը համաշխարհային գրականության թոփում էր։ Ալանը զբաղվում է խորհրդատվությամբ, մասնակցում է դասընթացների, շոուների և օգտվում է տարբեր բացառիկ հնարավորություններից։ Հիմնականում նրա աշխատանքը BBC ընկերությունում մի քանի տարբեր ծրագրեր վարելն է համարվում։ Բարբարա Փիզը հանդիսանում է «Փիզ» ընկերության գործադիր տնօրեն, որը զբաղվում է Ալանի գրքերի հրատարակչության հարցերով։ Չէ որ հենց նա է համարվում «Ինչո՞ւ տղամարդիկ չեն լսում, իսկ կանայք չեն կարողանում քարտեզներ կարդալ» և «Ինչո՞ւ տղամարդիկ չեն թողնում հանցանշաններ, իսկ կանանց միշտ հարկավոր են շատ կոշիկներ» գրքերի համահեղինակ։

Ալան Փիզը համարվում է Հումանիտար Առարկաների Թագավորական Միության, ավստրալիական Մենեջմենթի Ինստիտուտի և Գրողների միության անդամ։

Ալան Փիզը բավական լավ է համագործակցում նաև Amway ընկերության հետ։ Եղել է մի ամբողջ շարք միասնական ընկերությունների ներկայացուցիչ, որոնցից են Էմուեյը և Diamond Alliance և Ալան Փիզը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի հաղորդակցումը համացանցային մարքեթինգում
  • Նամակի լեզուն
  • Հարցերը՝ պատասխաններ են
  • Ոչ պատշաճ քաղաքական և կոպիտ հումորներ

Գրքեր որոնց համահեղինակն է նաև Բարբարա Փիզը

  • Մարմնի լեզու (Body Language (1981))
  • Նոր մարմնի լեզու (The Definitive Book of Body Language (2006))
  • Փոխհարաբերությունների լեզու
  • Ինչո՞ւ տղամարդիկ չեն լսում, իսկ կանայք չեն կարողանում քարտեզներ կարդալ
  • Ինչո՞ւ տղամարդիկ չեն թողնում հանցանշաններ, իսկ կանանց միշտ հարկավոր են շատ կոշիկներ
  • Ինչո՞ւ են տղամարդիկ ցանկանում սեռական հարաբերություններ, իսկ կանայք՝ սեր
  • Ինչո՞ւ են տղամարդիկ ստում, իսկ կանայք բղավում
  • Ինչպե՞ս ստիպել տղամարդկանց լսել, իսկ կանանց չխոսել

Գրքեր որոնց համահեղինակն է նաև Ալան Գարները

  • Շփման լեզու (Talk Language (1985)
  • Խոսեք հստակ։ Ինչպես կապել շփման ուրախությունը և համոզման օգուտը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]