Ալակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալակա
River Dzurla.jpg
Բնութագիր
Երկարություն 8 կիլոմետր
Ավազանի մակերես 19,8 կմ²
 · Գետաբերանի տեղակայում Սև ծով
 · Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Ռուսաստան / Ուկրաինա[1]
Երկրամաս Ղրիմի Հանրապետություն
Ալակա գետի ջրվեժներից մեկը

Ալակա[2][3] (Սոտերա[4], Ջուռլա, Բիյուկ Դերե, ռուս.՝ Алака, Сотера, Джурла, Биюк-Дере), գետ Ղրիմի հարավային ափին։ Գետի երկարությունը 8 կմ է, ջրահավաքի մակերեսը՝ 19,8 կմ², գետն ունի 5 անանուն վտակ[5]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտերա գետն իր անվանումը ստացել է Փրկչի միջնադարյան քրիստոնեական տաճարի անունից (հունարեն Soter՝ «Փրկիչ»), որը գտնվում էր գետաբերանում։

Սոտերան սկիզբ է առնում Հյուսիսային Դեմերջիի հարավային լանջերին՝ մի քանի աղբյուրներից (Նիկոլայ Գոլովկինսկու աշխատակից ջրաբան Իվան Մարտինովիչ Պեդակասը 1930-ական թվականներին հեղեղատի վերին հատվածներում նշում էր 9 աղբյուր, տարեկան ընդհանուր 267 հազար մ³ դեբիտով[6]), որոնք գտնվում են Յուրկինի Սկալի բնասահմանում (Երկյան Կայա լեռան մոտ), վերին հոսանքում այն հաճախ կոչում են Ջուռլա[7]։ Վերին հոսանքում կա մի քանի ջրվեժ։ Գետի առավել հայտնի ջրվեժներն են Գեյզերն ու Ջուռլան։

Հիմնական հունն անցնում է Բիյուկ Դերե խոր հեղեղատով, որից հետո գետը շրջանցում է Ալակա լեռը։ Այդ պատճառով գետն այդ հատվածում հաճախ անվանում են Ալակա։ Ալակա լեռից հետո գետը հատում է Ալուշտա-Սուդակ մայրուղին։ Ստորին հոսանքում գետը կոչվում է Սոտերա, քանի որ նրա գետաբերանում դեպի ծով դուրս է ցցվում Սոտերա փոքր հրվանդանը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտերա գետի միջին հոսանքում գտնվում է Սոտերա կիրճը կամ Բիյուկ Դերե հեղեղատը։ Այս կիրճի առանձնահատկությունը քարե խորշերն են։ Այդ խորշերը 10-ից 25 մետր բարձրությամբ փոքր ժայռեր են։ Դրանք սկսվում են անմիջապես Գեյզեր ջրվեժից հետո։

Գետի ստորին հոսանքում կա նաև շատ գեղեցիկ բնասահման։ Այնտեղ կարելի է հանդիպել քաղցրահամ ջրերի մնացուկային ծովախեցգետիններ, որոնք նախընտրում են ապրել քաղցրահամ ջրում։ Բնասահմանում հանդիպում են հին կենդանիների ոսկորներ, օրինակ, 1893 թվականին պրոֆեսոր Նիկոլայ Գոլովկինսկին այստեղ գտել է մամոնտի մնացորդներ։

«Քարե սնկերը»

Սոտերա գետի հովտում, Սուդակ-Ալուշտա ավտոճանապարհի շրջանում, կան եզակի բնական գոյացություններ՝ «քարե սնկեր»։ «Սնկերը» հողե բուրգեր են, որոնք ձևավորվել են ջրային հոսքերով լանջի քայքայման հետևանքով։ Այսպիսի գոյացություններ հայտնաբերվել են Երկրի տարբեր վայրերում և բնորոշ են սառցադաշտային տարածքներին։ Դրանց ներկայությունը Ղրիմում ապացուցում է, որ նախապատմական ժամանակաշրջանում Ղրիմի լեռները ծածկված են եղել սառույցով։ Առավել հայտնի են երկու խոշոր «քարե սունկերը»։ Մեկի բարձրությունը հինգ մետր է, մյուսինը՝ յոթ։ 1980 թվականին Սոտերա գետի հովիտը, որտեղ դրանք գտնվում են, դարձել է տեղական նշանակության բնության հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Лист карты L-36-117 Симферополь. Масштаб: 1 : 100 000. Состояние местности на 1984 год. Издание 1988 г.
  3. Лист карты L-36-117-Г.
  4. Белянский И.Л., Лезина И.Н., Суперанская А.В. Крым. Географические названия: Краткий словарь. — Симферополь: Таврия-Плюс, 1998. — 190 с. — ISBN 978-966-8174-93-3
  5. A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
  6. Педдакас Иван Мартынович Что представляет собой восточный район Южного берега от Алушты до Кутлака. // Экономика и культура Крыма. — Симферополь, 1935. — Т. 2.
  7. «Горный Крым.»։ ЭтоМесто.ru։ 2010։ Վերցված է 2018-1-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Н. Олиферов, З. В. Тимченко, «Реки и озёра Крыма», Симферополь: Доля, 2005

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]