Jump to content

Աթիլա Ֆիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթիլա Ֆիոլա
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1990(1990-02-17)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սեկսարդ, Հունգարիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Աթիլա Ֆիոլա (հունգ.՝ Fiola Attila, փետրվարի 17, 1990(1990-02-17)[1][2], Սեկսարդ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆեհերվար» ակումբի և Հունգարիայի հավաքականի պաշտպան։ Եվրոպայի երեք առաջնությունների մասնակից (2016, 2020 և 2024):

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիոլան «Պակշ» ակումբի սան է։ 2009 թվականի հոկտեմբերի 17-ին «Կեչկեմետի» դեմ խաղում նորամուտը նշել Է Հունգարիայի առաջնությունում[3]։ Հաջորդ մրցաշրջանում Աթիլան դարձել է թիմի հիմնական պաշտպանը և օգնեց նրան երկրորդ տեղը զբաղեցնել առաջնությունում, ինչպես նաև նվաճել Հունգարիայի լիգայի գավաթը: 2014 թվականի օգոստոսի 29-ին «Հալադաշի» դեմ խաղում Ֆիոլան խփել է իր առաջին գոլը «Պակշի» կազմում[4]։

2015 թվականի սկզբին տեղափոխվել է «Պուշկաշի Ակադեմիա»։ Փետրվարի 28-ին «Դեբրեցենի» դեմ խաղում Աթիլան նորամուտը նշել է նոր ակումբում[5]։ 2016 թվականի ապրիլի 9-ին «Ույպեշտի» դեմ խաղում Ֆիոլան խփել է իր առաջին գոլը «Պուշկաշի Ակադեմիայի» կազմում[6]։

2016 թվականի ամռանը Ֆիոլան տեղափոխվեց «Մոլ Վիդի»։ Սեպտեմբերի 17-ին «Ույպեշտ»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[7]։ 2018 թվականին Ֆիոլան օգնեց ակումբին հաղթել առաջնությունը, իսկ 2019 թվականին նվաճել Հունգարիայի գավաթը: 2021 թվականի հունվարի 27-ին «Քիշվարդի» դեմ խաղում Աթիլան խփել է իր առաջին գոլը «Մոլ Վիդիի» կազմում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում Ֆիոլան նորամուտը նշել է Հունգարիայի հավաքականի կազմում[9]։

2016 թվականին ֆիոլան հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում նա խաղացել է Ավստրալիայի հավաքականի դեմ[10]։

2021 թվականի մարտի 31-ին Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Աթիլան խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[11]։ Նույն թվականին Ֆիոլան մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Պորտուգալիայի[12], Ֆրանսիայի[13] և Գերմանիայի դեմ խաղերին[14]։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[15]։ Ֆրանսիացիների դեմ խաղում Աթիլան դարձել է գոլի հեղինակ։

2024 թվականի մայիսի 14-ին ընդգրկվել է Գերմանիայի 2024 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում[16]։

Գոլերը Հունգարիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2021 թվականի մարտի 31 Էստադի Նասիոնալ, Անդորրա լա Վելյա, Անդորրա Անդորրա Անդորրա 0:1 1:4 Աշխարհի առաջնություն 2022 որակավորում
2. 2021 թվականի հունիսի 19 Պուշկաշ Արենա, Բուդապեշտ, Հունգարիա Ֆրանսիա Ֆրանսիա 1:0 1:1 Եվրոպայի առաջնություն 2020

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Հունգարիա «Պակշ»

  • Հունգարիայի լիգայի գավաթակիր՝ 2010/11

Հունգարիա «Ֆերենցվարոշ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Пакш VS. Кечкемет 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009—10—17.
  4. «Халадаш VS. Пакш 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014—08—29.
  5. «Академия Пушкаша VS. Дебрецен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—02—28. Արխիվացված է օրիգինալից 2014-12-19-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  6. «Уйпешт VS. Академия Пушкаша 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016—04—09. Արխիվացված է օրիգինալից 2016-04-25-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  7. «Уйпешт VS. МОЛ Види 3:4» (անգլերեն). soccerway.com. 2016—09—17. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  8. «Кишварда VS. МОЛ Види 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—01—27.
  9. «Фарерские острова VS. Венгрия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—10—14. Արխիվացված է օրիգինալից 2015-11-08-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  10. «Австрия VS. Венгрия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—06—14. Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին. Վերցված է 2016-07-18-ին.
  11. «Андорра VS. Венгрия 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021—03—31. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  12. «Венгрия VS. Португалия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—15. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  13. «Венгрия VS. Франция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—06—19. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  14. «Германия VS. Венгрия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  15. «Венгрия VS. Андорра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—08. Արխիվացված է օրիգինալից 2021-11-13-ին. Վերցված է 2021-11-13-ին.
  16. «Szoboszlai gets shot at Euro glory with Hungary as Rossi names squad». Reuters. 2024-05-14. Վերցված է 2024-06-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]