Աթիլա Իլհան
Աթիլա Իլհան թուրքերեն՝ Attilâ İlhan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1925[1] |
Ծննդավայր | Մենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2005[2] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 11, 2005[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, İzmir Atatürk High School?, Işık Lisesi?, Balıkesir Lisesi? և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | սցենարիստ, բանաստեղծ, գրող, լրագրող և վիպասան |
Ամուսին | Biket İlhan? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աթիլա Իլհան (թուրքերեն՝ Attilâ İlhan, հունիսի 15, 1925[1], Մենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 10, 2005[2] կամ հոկտեմբերի 11, 2005[3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, լրագրող և սցենարիստ։ Հարում էր սոցիալիստական հայացքների, միևնույն ժամանակ նրան խորթ չէր ազգայնականությունը, որը քեմալականության հիմնական սկզբունքներից մեկն էր[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի հունիսի 15-ին Իզմիրի մարզի Մենյոմեն շրջանում։ Նրա հայրը աշխատում էր որպես պետական պաշտոնյա։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[4]։
16 տարեկանում ձերբակալվել է և դատապարտվել 2 ամսվա ազատազրկման` պրոխորհրդային բանաստեղծ Նազըմ Հիքմեթի մասին գրված բանաստեղծությունների համար։ Այս դեպքն ընդհատել է գրողի ուսումը դպրոցում, որտեղից նա հեռացվել է և ստիպված է եղել ուսումը շարունակել մասնավոր քոլեջում[4]։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի համալսարան, բայց երկրորդ կուրսում թողել է այն և մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հենց` իր գրողի խոսքերով ասած` ուշադրություն հրավիրի Նազըմ Հիքմեթի դրության վրա, որը հացադուլ էր հայտարարել։ Վերադարձից հետո Թուրքիայում կալանավորվել է, շատ չանցած` ազատ է արձակվել[4]։
1950-ականներին նա ապրել է մե՛կ Իզմիրում, մե՛կ Փարիզում, մե՛կ Ստամբուլում, աշխատել է լրագրող և կինոքննադատ։ 1960-ականների սկսել է գրել սցենարներ ֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնք 1980-ականներին նրան լայն ճանաչում են բերել[4]։ Մահացել է սրտի կաթվածից, 2005 թվականի հոկտեմբերի 10-ին, Ստամբուլի Կանլիջա թաղամասի իր բնակարանում։ Թաղված է Աշիյան գերեզմանատանը[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանուհի Չոլպան Իլհանի եղբայրն է և Սադրի Ալիշիկի աներորդին։ 1968-83 թվականներին ամուսնացած է եղել[4]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին նա հրապարակել է իր ստեղծագործությունների առաջին երեք ժողովածուները։ 1950-ական թվականներին գրված «Մթնշաղի բուլվար» բանաստեղծությունների ժողովածուն իր ժամանակի իմաժիզմի ամենահայտնի գործերից մեկն է։ Բացի բանաստեղծություններից, գրել է հոդվածներ, որոնք արտացոլել են իր տեսակետներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են արևմտականացումը, ձախ քաղաքականությունը սեքսը և քեմալականությունը[4].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Attila İlhan: Extraordinary leftist poet
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 15 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 2005 մահեր
- Հոկտեմբերի 11 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Թուրքիայի պետական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք գրողներ
- Իզմիրում ծնված անձինք
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Թուրք ազգայնականներ
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք կալանավորներ և ձերբակալվածներ
- Թուրք սոցիալիստներ
- Սցենարիստներ
- 20-րդ դարի լրագրողներ