Ազա Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազա Փաշինյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1997(1997-11-01) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց և Երևանի պետական հումանիտար քոլեջ
Մասնագիտություննկարչուհի և դիմահարդար

Ազատուհի Հրանտի Փաշինյան (նոյեմբերի 1, 1997(1997-11-01), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, մեյք-ափ արտիստ։ Հայտնի է Ազա Փաշինյան անվամբ։ Նա, որպես կտավ, օգտագործում է իր մարմինը։ Նկարչուհին տարբեր նկարչական հնարքների միջոցով ստեղծում է տեսողական պատրանքներ։ Ըստ նրա՝ այդպիսի տեսողական պատրանքներ ստեղծելը տարածված չէ Հայաստանում, սակայն նա շարունակելու է սովորել և ստեղծագործել[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազա Փաշինյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան համար 66 դպրոցը։ Ներկայումս սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջում։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ 2005 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանին նվիրված նկարչական մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ 2009 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացած ցուցահանդեսին։ 2010 թվականին մասնակցել է «Պատկերասրահ» ցուցահանդեսին։ Նույն թվականին կատարել է անձնական նկարների բարեգործական վաճառք։ 2011 թվականին կազմակերպել է խմբային նկարների անհատական ցուցահանդես։ 2012 թվականին մասնակցել է «Մերգելյան» ցուցահանդեսին։ 2015 թվականին մասնակցել է հին հայկական գորգերի և կարպետների ուսումնասիրությանն ու նորոգմանը։ 2011-2016 թվականներին մասնակցել է հայ նկարիչների գործունեության ուսումնասիրմանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազան զբաղվում է բոդի արտով։ Տարբեր նկարչական հնարքներով մարմնի վրա ստեղծում է տեսողական պատրանքներ։ Այդպիսի հնարքներով նա կերպարանափոխում է ցանկացած հայտնի ու անհայտ մարդու[2][3]։ Նա ասում է, որ դիմահարդարմամբ սկսել է զբաղվել երկու տարի առաջ և հասկանալով, որ դա իրեն չի բավականացնում, սկսեց զբաղվել տեսողական խաբկանքներ ստեղծելով, ինչը, ըստ նկարչուհու, դուր է գալիս իրեն և գրավում մարդկանց։ Ազան արդեն ստեղծել է Մոնա Լիզայի, Նիքի Մինաժի, Սիրուշոյի, Ֆրիդա Կալոյի և Մկրտիչ Արզումանյանի փոխակերպումները։ Նա սիրում է ֆանտաստիկ ֆիլմեր դիտել և նշում է, որ իր ոգեշնչման աղբյուրը ֆանտաստիկ ֆիլմերն են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սարգսյան, Մելանի. «Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում». VNews. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Ստարտափ Հայաստան. Փոխակերպվող աղջիկն ու կախարդական վրձինը 05.07.2019». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  3. Ստարտափ Հայաստան. Ազա Փաշինյան 05.07.2019 (անգլերեն), Վերցված է 2020-04-01-ին