Ազար Անդամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազար Անդամի
Ծնվել էդեկտեմբերի 8, 1926(1926-12-08)
Ռաշթ, Իրան
Մահացել էօգոստոսի 19, 1984(1984-08-19) (57 տարեկան)
Թեհրան, Իրան
ԳերեզմանԲեհեշտ-է Զահրա
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունմանրէաբան, vaccinologist և համալսարանի դասախոս
Ալմա մատերԹեհրանի համալսարան
 Azar Andami Վիքիպահեստում

Ազար Անդամի (պարս.՝ آذر اندامی, դեկտեմբերի 8, 1926(1926-12-08), Ռաշթ, Իրան - օգոստոսի 19, 1984(1984-08-19), Թեհրան, Իրան), իրանցի բժիշկ-բակտերիաբան, հայտնի է խոլերայի պատվաստանյութի զարգացման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականին Իրանի Ռաշթ քաղաքում, կարիերան սկսել է որպես Մշակույթի նախարարության դասախոս։ Դասավանդումից հետո Ազար Անդամին ընդունվել Է Թեհրանի համալսարան և 1953 թվականին ստացել բժշկի կոչում։ Սկզբում մասնագիտացել է գինեկոլոգիայի ոլորտում։ Այնուհետև տեղափոխվել է Թեհրանի Պաստերի ինստիտուտում, իսկ հետագայում Փարիզ՝ մանրէաբանություն սովորելու նպատակով։

Ազար Անդամին հրապարակել է մի քանի գիտական աշխատություններ և հորինել է պատվաստանյութ խոլերայի դեմ, բակտերիալ հիվանդությունը, որն առաջին հերթին պայմանավորված է աղտոտված ջրի օգտագործմամբ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազար Անդամին մահացել է Թեհրանում, 1984 թվականի օգոստոսի 28-ին, 58 տարեկան հասակում։ Միջազգային աստղագիտական միության կողմից Վեներա մոլորակի վրա գտնվող «Անդամի» անունով խառնարանն անվանվել է Ազար Անդամիի անունով[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "آذر اندامی - سایت خبری گیلتاب". سایت خبری گیلتاب (պարսկերեն). 2000 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  2. FindTheData : Where does the name for the astrogeological feature Andami come from?
  3. "This Day in History". kayhan.ir. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. "Planetary Names: Crater, craters: Andami on Venus". planetarynames.wr.usgs.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.