Ազարիա Սասնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազարիա Սասնեցի
հայ․՝ Ազարիա Սասնեցի
Ծնվել է16-րդ դար
ԾննդավայրՍանասունք, Աղձնիք
Մահացել է1628
Մահվան վայրՄիջերկրական ծով
Մասնագիտությունբանաստեղծ և աստղագետ

Ազարիա Սասնեցի (Հլու, ծննդյան թվականը անհայտ - 1628), հայ տաղասաց, աստղագետ, տոմարագետ։

Ջալալիների արշավանքների ժամանակ գերվել է, ազատվելուց հետո շրջել Փոքր Ասիայում, Իտալիայում, եղել է Կ. Պոլսում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Սասնեցին առավել հայտնի է աստղագիտական և տոմարագիտական աշխատություններով («Յաղագս գիտութեան Երկնից բարձրութեան և եւթն պարունակացն», «Ցաղագս գիտութեան Արեգական թաւալմանց»)։ Ունի պատմագիտկան աշխատություններ և թարգմանություններ իտալերենից։

«Ողբ ի վերայ հարուածոց Արևելյան գաւառացն և աշխարհին Հայոց ի ձեռաց Ճելալեանց» երկում մանրամասն նկարագրել է Զալալիների զորագլուխ Կարա–Յազիճիի արշավանքները, Արևմտյան Հայաստանի գավառների, Սեբաստիայի ասպատակությունն ու ավերումը։ Երկը չունի միջնադարյան դասական ողբերի պերճությունն ու քնարականությունը, բայց գրական հուշարձան է ու պատմական արժեքավոր աղբյուր, ուր դեպքերը նկարագրված են բանավոր վիպերգերին հատուկ հնարանքների, ժողովրդական բառ ու բանի օգտագործմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Ազարիա վրդ. Սասնեցի, աստղագէտ, տոմարագէտ և տաղաչափ, ՀԱ, 1936 համար 7-9:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100 CC-BY-SA-icon-80x15.png