Գրիգոր Րաբունապետ Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Րաբունապետ Կեսարացի
հայ․՝ Գրիգոր Կեսարացի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1636
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ

Գրիգոր Րաբունապետ Կեսարացի (Կապադովկիացի) (ծննդյան թվականը անհայտ է, Կեսարիա1636, Կ․ Պոլիս), մանկավարժ, մատենագետ, եկեղեցական գործիչ, րաբունապետ։ Կրթությունն ստացել է Սրապիոն րաբունապետ Ուռհայեցու մոտ, որը 1595 թվականին Ամիդում նրան վարդապետ է ձեռնադրել։ Եղել է Կ. Պոլսի, Երուսաղեմի, Կեսարիայի առաջնորդ։ Կառուցել է կամուրջ (1621—1632 թթ., Թոմարզայի մոտ Զեյթունի և Կեսարիայի շրջանները իրար միացնող)։ Զբաղվել է գրական և մանկավարժական գործունեությամբ։ Հեղինակ է «Թուականք» (Թվաբանության գիրք), «Պատմութիւն» սկսած Ադամից մինչև 1636 թվականը (չի պահպանվել) գրքերի։ Արաբերենից թարգմանել է աստղաբաշխության մի գիրք։ Գրել է չափածո և արձակ գործեր, գանձեր, տաղեր, ներբողներ, ողբեր իր ուսուցչի հիշատակին։ Նրան է վերագրվում նաև Էվկլիդեսի «Երկրաչափության» («Սկզբունքներ») հայերեն թարգմանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png