Ազատ Ալչուջյան
Ազատ Ալչուջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18 (մարտի 3), 1906[1][2] Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 27, 1974[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Բնակության վայր(եր) | Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ (1932)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1952) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ազատ Հակոբի Ալչուջյան (փետրվարի 18 (մարտի 3), 1906[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1953), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է փետրվարի 18-ին, Ախալցխայում։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտը, ապա աշխատել տեղի բարձր ճնշումների ԳՀԻ-ում։
1938 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև 1970 անընդմեջ ղեկավարել պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը, այնուհետև նշանակվել պրոֆեսոր-կոնսուլտանտի պաշտոնում։ Եղել է ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան (1943-1947 և 1950-1957)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատը զբաղվել է հետերոգեն կատալիզի հարցերով, ուսումնասիրել պալադիումի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների կատալիտիկ ազդեցությունը հիդրման ռեակցիաների վրա։ Զբաղվել է նաև Հայկական ԽՍՀ մի քանի հանքանյութերի կոմպլեքսային վերամշակման հարցերով[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձրամոլեկուլային սինթետիկ միացություններ, Ե., 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 187.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Ալչուջյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 187)։ |