Ադրիան Պրախով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրիան Պրախով
Adrian Prakhov by I. Kramskoy.jpg
Ծնվել էմարտի 4 (16), 1846
ԾննդավայրMstsislav, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1 (14), 1916 (70 տարեկան)
Վախճանի վայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, հնագետ և արվեստագետ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԱմուսինEmily Prakhova?
ԶավակներElena Prakhova?
Adrian Prakhov Signature 1884.png
Adrian Prakhov Վիքիպահեստում

Ադրիան Վիկտորովիչ Պրախով (ռուս.՝ Адриа́н Ви́кторович Пра́хов, մարտի 4 (16), 1846, Mstsislav, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1 (14), 1916, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արվեստի պատմաբան, հնագետ և արվեստի քննադատ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան Պրախովը ծնվել է 1946 թվականի մարտի 16-ին: 1863 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիան (արծաթե մեդալով)[2] և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ՝ 1867 թվականին դասընթացն ավարտելով թեկնածուի աստիճանով: Գործուղվել է արտասահման, որպեսզի նախապատրաստվի գեղարվեստի պատմության ամբիոնն զբաղեցնելու համար:

Մյունխենում լսել է Հ. Ֆ. Բրուննի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել Մյունխենի գլիպտոտեկայում հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Իտալիայի քաղաքներ ու Վիեննա՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր:

1873 թվականին, վերադառնալով հայրենիք, «Աթենքի Հեղինեի տաճարի ճակատամասի արևելյան խմբի վերականգնման մասին» (ռուս.՝ «О реставрации группы восточного фронтона Эгинского храма в Афинах») դիսերտացիայի համար[3], ստանալով մագիստրոսի աստիճան, ընտրվել է այդ համալսարանի դոցենտ: 1875-1878 թվականներին խմբագրել է «Մեղու» (ռուս.՝ Пчела) նկարազարդ ամսագիրը: 1875 թվականից մինչև 1887 թվականը, բացի համալսարանական դասախոսություններից, դասավանդել է կերպարվեստի պատմություն և տեսություն Գեղարվեստի կայսերական ակադեմիայում: 1879 թվականին «Հին Եգիպտոսի ճարտարապետությունը» (ռուս.՝ «Зодчество древнего Египта») դիսերտացիայի համար ստացել է դոկտորի աստիճան:

Դրանից հետո ուսումնասիրել է Ռուսաստանի քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի հնագույն հուշարձանները, 1880-1882 թվականներին ուսումնասիրել և նկարել է Սոֆիայի տաճարի խճանկարի ու որմնանկարների մնացորդները և Կիևի Կիրիլյան եկեղեցու որմնանկարները, դրանց վերականգնման համար հրավիրել Միխայիլ Վրուբելին: 1881-1882 թվականներին ճանապարհորդել է Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Հունաստանում և Եվրոպական Թուրքիայում: 1886 թվականին զբաղվել է Վլադիմիր-Վոլինսկիի Ուսպենսկի տաճարի և Վոլինի մի շարք այլ հնագույն տաճարների ուսումնասիրությամբ, 1886-1887 թվականներին երկրորդ անգամ մեկնել է Իտալիա և Արևելք, 1887 թվականին պատճենել է հետաքրքիր որմնանկարններ Կիևի Միխայլովսկի Զլատովերխնի վանքում և նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանից տեղափոխվել Կիևի համալսարանի կերպարվեստի պատմության ամբիոն, որտեղ աշխատել է մինչև 1897 թվականը:

1896 թվականին Չեռնիգովում զբաղվել է (իր իսկ ձևավորման համաձայն) սուրբ Թեոդոսիա Ուգլիցկու մասունքի թանկարժեք աճյունատուփի պատրաստմամբ: 1897 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իր նախկին ամբիոն:

1910 թվականին մասնակցել է Համառուսական տնայնագործական համագումարին:

Ադրիան Պրախովը մահացել է 1916 թվականի մայիսի 14-ին Յալթայում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա և Օլգա Ադրիանովնաները
  • Կինը՝ Էմիլիա Պրախովա (1849-1926), դաշնակահարուհի, Ֆ. Լիստի աշակերտուհին: Եղել է այն սրահի անդամ, որտեղ այցելում էին Վլադիմիրի տաճարի նախագծման վրա աշխատող արվեստի մարդիկ:
  • Որդին՝ Նիկոլայ Պրախով (1873-1957), նկարիչ և արվեստաբան:
  • Դուստրը՝ Օլգա Ադրիանովնա Պրախովա, ամուսնացել է Ալյաբևի հետ:
  • Դուստրը՝ Ելենա Ադրիանովնա Պրախովա:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի Վլադիմիրսկայա և Մեծ Ժիտոմիրսկայա փողոցների անկյունի տանը ի պատիվ պրոֆեսոր Ա. Վ. Պրախովի տեղադրվել է հուշատախտակ, որը քանդակագործ Նատալյա Դերեգուսի աշխատանքն է:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններն ստորագրել է Ա. Վ. Պ., Ա. Պ., Պրոֆան կեղծանուններով[4]:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История Греции / [Соч.] Д-ра Г. Ф. Герцберга, проф. Галльск. ун-та. [Вып. 1]—2. — Санкт-Петербург: Н. Фену и К°, 1881—1882. — 2 т.; [Вып. 1] / Пер. с нем. А. В. Прахова, доц. Имп. С.-Петерб. ун-та. — 1881. — [4], 656, VIII с., 15 л. ил., карт.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Прахов Адриан Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Նրա եղբայրները նույնպես սովորել են այդ գիմնազիայում. Մստիսլավը այն ավարտել է 1859 թվականին (արծաթե մեդալով), Բորիսը՝ 1866 թվականին, Վլադիմիրը՝ 1870 թվականին:
  3. «Записки Императорской Академии Наук», 1870
  4. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей: В 4 т. — М., 1960. — Т. 4. — С. 388.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]