Ադրբեջանի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամախին ձմռանը

Կլիման Ադրբեջանում շատ բազմազան է։ Այստեղ կլիմայական պայմանները տարածքի փոփոխության հետ բարեխառնից կարող են վերածվել մինչև մերձարևադարձային։ Ադրբեջանի կլիմայի վրա հիմնականում ազդել է աշխարհագրական դիրքը, ռելիեֆը և մեծ է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Երկրի ներսում կլիման փոփոխվում է, սակայն հիմնականում կլիման լինում է մերձարևադարձային չոր և խոնավ։ Այդպիսի կլիման բնորոշ է հատկապես լեռնային շրջաններին։

Քանի որ Ադրբեջանի կլիմայի ձևավորման մեջ մեծ է բարձրադիր լեռների ազդեցությունը, կլիման բարձրության մեծացման հետ զուգընթաց նվազում է։ Տարվա ամենաշոգ ամիսը համարվում է հուլիսը, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիս ամսին Ադրբեջանի լեռնային շրջաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -1 °C է, իսկ տափաստաններում գրանցվում է միջինում +28 °C ջերմություն։

Տեղումների քանակը մեծ է։ Այստեղ այն հասնում է մինչև 200 մմ։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Ապշերոնի թերակղզում՝ Բաքվում, երբ տեղումների տարեկան քանակը հասել է մինչև 1200-1700 մմ։ Աշնանը շատ են հյուսիսային ուժեղ քամիները։

Կլիման Կուր-Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվ. 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 °C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000- 1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձր, վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։

Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ա-ով հոսում են Կովկասի ամենախոշոր գետերը՝ Կուրը և Արաքսը։ Կուրի վրա կառուցված է Մինգեչաուրի ՀԷԿ, որի ջրամբարից (605 քառ. կմ) անցկացված են Վերին Ղարաբաղի և Վերին Շիրվանի ջրանցքները։ խոշոր գետերից են նաև Թարթառը, Սամուրը, Սումգայիթը, Կուսարչայը։

Կլիմայական գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կլիմայական պայմանների, Ադրբեջանը բազմազան երկիր է։ Այստեղ կան 9-ից 11 կլիմայական գոտիներ։ Նրա տարածքի հիմնական հատվածը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում։ Երկրի հարավային չորային հատվածը բնութագրվում է չորային կլիմայով և գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում։ Չոր, մերձարևադարձային կլիման բնորոշ է երկրի արևելյան հատվածներին, որոնց ափերը ողողում է Կասպից ծովի ջրերը։ Այդպիսի տարածք է հանդիսանում, օրինակ՝ Բաքու մայրաքաղաքը։ Բարեխառն կլիմայական պայմաններ նկատվում է Ադրբեջանի անտառապատ բլուրներում և Փոքր Կովկասի լեռնահամակարգում։ Արկտիկական կլիման բնորոշ է բացառապես բարձր լեռնաշղթաներին և գագաթներին։

Ջերմաստիճանային միջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ջերմաստիճանը տատանվում +15 °C-ից հարթավայրերում մինչև -13 °C: Հուլիս ամսին ջերմաստիճանը կազմում է +29 °C-ից մինչև հասնելով 35-41 °C՝ տափաստաններում։ Առավելագույն գրանցված ջերմաստիճանը՝ 41 °C-ն է։ Հունվար ամսին ջերմաստիճանը գրանցվում է +5 °C-ից մինչև -24 °C:

Խոնավություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական Հանրապետությունում գրանցված տարեկան առավելագույն խոնավությունը կազմում է Կուր-Արաքսյան դաշտավայրում՝ 11-12 mb: Կասպից ծովի ափամերձ հատվածներում օդի հարաբերական խոնավությունը կազմում է 14-45 mb: Լեռնային շրջաններում խոնավությունը համեմատաբար ավելի փոքր է։ Այն նվազում է բարձրության ավելանալու հետ մեկտեղ։ Խոնավությանը նպաստում են նաև Կասպից ծովից եկող տաք օդային զանգվածները։

Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության (նաև Հայաստան և Վրաստան), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օդի խոնավությունը համեմատաբար ավելի ցածր է։ Առավելագույն խոնավությունը Նախիջևանի ԻՀ-ում գրանցվել է ձմռանը՝ հունվար ամսին։

Տարեկան միջին ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բաքու
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6,6 6,3 9,8 16,4 22,1 27,3 30,6 29,7 25,6 19,6 13,5 9,7 18,9
միջին ջերմաստիճանը (°C) 4,2 4,0 6,3 12,3 18,0 22,8 26,4 25,6 21,8 16,0 10,8 6,6 14,5
միջին նվազագույնը (°C) 2,1 2,0 4,2 9,4 14,9 19,7 22,2 22,9 19,4 13,6 8,8 4,8 12,0
տեղումների քանակը (մմ) 21 20 21 18 18 8 2 6 15 25 30 26 210
Աղբյուր՝ Աշխարհի կլիմա[1]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գանձակ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6 8 12 18 24 29 32 31 26 20 13 8 19
միջին ջերմաստիճանը (°C) 2 3 7 13 18 22 25 24 20 14 7 4 13
միջին նվազագույնը (°C) −2 −1 2 7 13 16 19 19 15 10 5 0 9
տեղումների քանակը (մմ) 10 15 19 32 45 48 24 18 18 30 14 13 286
Աղբյուր՝ Погода и климат[2]
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լենքորան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 7,2 7,2 11,0 17,5 22,5 27,2 30,4 29,5 25,9 19,9 14,1 10,1 18,5
միջին ջերմաստիճանը (°C) 3,4 4,0 6,9 12,5 17,7 22,2 25,3 24,4 21,2 15,8 10,4 6,0 14,1
միջին նվազագույնը (°C) 0,0 1,0 3,9 8,6 13,1 17,5 20,1 19,7 16,9 11,8 6,7 2,5 10,1
տեղումների քանակը (մմ) 91 114 90 50 54 22 17 50 143 259 168 88 1146
Աղբյուր՝ World Climate[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]