Jump to content

Ադոլֆ Աբիխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Աբիխտ
Ծնվել է1793[1][2][3][…]
Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էօգոստոսի 14 (26), 1860[1]
Վիլնյուս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբժիշկ և ախտաբան
Հաստատություն(ներ)Վիլնյուսի համալսարան և Վիլնյուսի բժշկավիրաբուժական ակադեմիյա
Ալմա մատերՎիլնյուսի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Երեխա(ներ)Հենրիկ Աբիխտ
 Adolf Abicht Վիքիպահեստում

Ադոլֆ Իվանի Աբիխտ (լիտ.՝ Adolfas Abichtas, 1793[1][2][3][…], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Bavarian Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն - օգոստոսի 14 (26), 1860[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), լիտվացի բժիշկ, Վիլնյուսի համալսարանի պաթոլոգիայի պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Աբիխտը ծնվել է 1793 թվականին Էռլանգենում։ Վիլնյուսի համալսարանի լոգիկայի և մետաֆիզիկայի պրոֆեսոր և փիլիսոփա Յոհան Աբիխտի որդին է։

1810 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը, իսկ 1811 թվականին արժանացել փիլիսոփայության վարպետի կոչման։ Երկու տարի անց՝ 1815 թվականին, Ադոլֆը դարձլ է բժշկական գիտությունների դոկտոր։

1820 թվականին երեք տարի ժամկետով նա ուղևորվում է արտասահմանյան վերապատրաստման՝ Գերմանիա և Ֆրանսիա։ Ներկա է գտնվում Վիեննայի և Փարիզի համալսարանների դասախոսություններին։ 1824-1831 թվականներին Վիեննայի համալսարանում դասավանդել է պաթոլոգիա։ 1827 թվականին դարձել է պրոֆեսոր։

Վիլնյուսի համալսարանի լուծարումից հետո՝ 1832 թվականին Ադոլֆը որոշ ժամանակ զբաղվում է բժշկական պրակտիկայով[4] և դասավանդում Վիլնյուսի բժշկա-վիրաբուժական ակադեմիայում[5]։

Հրատարակել է լատիներեն լեզվի մի շարք տերմինաբանական դասագրքեր։ Եղել է ամուսնացած և ունեցել է մեկ որդի։ Որդին՝ Հենրիկ Աբիխտը, եղել է հեղափոխական և մասնակցել է 1863 թվականի լեհական ապստամբությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абихт, Адольф Иванович (ռուս.) // Русский биографический словарь.СПб.: Русское историческое общество, 1896. — Т. 1. — С. 7.
  2. 2,0 2,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. Albinas Kazlauskas. (2007 թ․ մայիսի 13). «Kad graži praeitis dabarčiai bylotų» (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.
  5. Rūta Stankevičiūtė. (2008 թ․ նոյեմբերի 6). «Lietuviškas mineralinis vanduo neturi konkurentų». Vilniaus diena (լիտվերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Աբիխտ» հոդվածին։