Ադել Ջերգենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադել Ջերգենս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1917(1917-11-26)[1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 22, 2002(2002-11-22)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրԿամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանOakwood Memorial Park Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
ԱմուսինGlenn Langan?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Adele Jergens Վիքիպահեստում

Ադել Ջերգենս (անգլ.՝ Adele Jergens, նոյեմբերի 26, 1917(1917-11-26)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 22, 2002(2002-11-22)[1][2], Կամարիլյո, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք։ Առաջինը անգամ հանրության առաջ հանդես է եկել 1930-ական թվականներին, երբ 1939 թվականին Նյու Յորքում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ճանաչվել է «Ամենահիասքանչ միսս աշխարհ»[3]։ 1940-ական թվականների սկզբին Ջերգենսը աշխատել է «Ռոքեթս» պարային թատերախմբում և Նյու Յորքի լավագույն պարուհիներից մեկն է ճանաչվել[4]։

Որպես մոդել և պարուհի մի քանի տարի աշխատելուց հետո նրան հաջողվել է մտնել Հոլիվուդ և 1944 թվականին «Columbia Pictures»-ի հետ պայմանագիր է ստորագրել, մուգ թխահերից նա պլատինե շիկահեր է դարձել[3]։ Իր կինոկարիերան սկսել է «Սև նետ» ֆիլմում դեր կատարելուց հետո (1944), որից հետո հաջորդել են «Երկնքից երկիր» (1947), «Մութ անցյալը» (1948) [5], «Խմբերգչուհիներ» (1948)[6], «Կատաղության ձայնը» (1950) և «Ճանապարհորդող վաճառուհին» (1950) ֆիլմերի նկարահանումնները։

1949 թվականին «Մոնտե Քրիստոյի գանձերը» նուարի նկարահանման ժամանակ Ջերգենսը ճանոթացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Գլեն Լանգանի հետ, որի հետ նույն տարում ամուսնացել է[6]։ 1952 թվականին ծնվել է նրանց որդին՝ Թրեյսի Լանգանը, որը ծնողների պես ևս դերասան է դարձել։

1950-ական թվականներին Ջերգենսը շարունակել է նկարահանվել ինչպես կինոյում («Կատաղության ձայնը», «Էբբոթ և Կոստելլոն հանդիպում են անտեսանելի մարդու», «Այն օրը, երբ եկավ երկիր վերջը»), այնպես էլ հեռուստատեսությունում («Ջորջ Բյորնսի և Գրեյսի Ալլենի շոուն», «Տեղ ազատեք հայրիկի համար», «Հաջողություն զինվորներ»), 1956 թվականին ավարտել է իր կարիերան։

1991 թվականին ամուսինը՝ Գլեն Լանգանը, մահացել է լիմֆոմայից, իսկ 2001 թվականին քաղցկեղից մահացել է նրա միակ տղան[7]։

Տղայի մահը վատ է անդրադարձել դերասանուհու առողջության վրա, և մեկ տարի անցած մահացել է թոքաբորբից, չորս օրից պետք է լրանարար նրա 85 տարին։ ԱՄՆ-ի կինոարտադրության մեջ իր ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում պարգևատրվել է աստղով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Hal Erickson։ «Adele Jergens - Biography, Movie Highlights and Photos»։ AllMovie։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին։ Վերցված է 2017-12-17 
  4. «Adele Jergens, 84; Blond Bombshell in Many Films»։ latimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-30-ին։ Վերցված է 2017-12-17 
  5. Ronald Bergan։ «Obituary: Adele Jergens»։ the Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին։ Վերցված է 2017-12-17 
  6. 6,0 6,1 «Adele Jergens at Brian's Drive-In Theater»։ briansdriveintheater.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին 
  7. «Adele Jergens - The Private Life and Times of Adele Jergens»։ glamourgirlsofthesilverscreen.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]