Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ
Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ ֆր.՝ Adélaïde-Louise d'Eckmühl de Blocqueville | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1815[1][2] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1892[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Վիլեր սյուր Մեր |
Գերեզման | Պեր Լաշեզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրական սալոնի տեր և գրող |
Ամուսին | Edmond François Coulibœuf de Blocqueville? |
Ծնողներ | հայր՝ Louis-Nicolas Davout?, մայր՝ Aimée Davout? |
![]() |

Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ (ֆր.՝ Adélaïde-Louise d'Eckmühl de Blocqueville, հուլիսի 8, 1815[1][2], Փարիզ - հոկտեմբերի 6, 1892[1][2], Վիլեր սյուր Մեր), ֆրանսիացի բանաստեղծուհի։
Լուի Նիկոլյա Դավուի վերջին դուստրը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է Նապոլեոնի «փառահեղ մարշալի» հիշատակը հարգելուն։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1835 թվականին Փարիզում։ Ամուսնացել է ճամբարային մարշալ մարքիզ դե Բլոքվիլ Էդմոնդ Ֆրանսուա դե Կուլիբուֆի հետ, ով իրենից քսանվեց տարով մեծ էր[4]։ Գեղեցկությամբ աչքի է ընկել Լուի Ֆիլիպ I թագավորի արքունիքում ու արժանացել թագուհի Մարիա Ամալյա Նեապոլիտանցու սիրալիր ընկերությանը։ Իր առաջին վեպը՝ Perdita, հրատարակել է 1859 թվականին։ 1861 թվականին այրիանալով՝ սալոն է բացել իր փարիզյան հյուրանոցում, որտեղ հանդիպել են շատ անհատներ քաղաքական, գեղարվեստական և գրական աշխարհներից, այդ թվում՝ Դոմինիկ Էնգրը, Լուի-Ադոլֆ Տիերը, Անրի Լակորդերը, Օկտավ Ֆյոյեն, Շառլ Էռնեստ Բյոլեն, Վիկտոր Կուզենը, Ֆերենց Լիստը, որը 1869 թվականին մարքիզուհուն նվիրված երաժշտական գործ է գրել։ Հանրահայտ այցելուներից մեկը՝ Ժյուլ Կլարետին, գրել է․
![]() |
Նրա սրահը փարիզյան վերջին սրահներից մեկն էր, որտեղ կարելի էր խոսել ոչ միայն օրվա փոքր իրադարձությունների, այլև բարձր գրական հարցերի մասին՝ առանց մանրախնդրության ու լարման։ Նրա դուստրն ապրում էր այնտեղ, առաջին հարկում, նրբաճաշակորեն կահավորված բնակարանում․ հյուրասենյակի դիմաց, որը լի էր կայսրության հիշողություններով, գտնվում էր թանկարժեք ասեղնագործ չինական մետաքսներով ծածկված ներքնասենյակը։ Տիկին դե Բլոքվիլի այս սրահն ուներ իր առանձնահատուկ արտահայտչականությունը․ Դավուի բրոնզե արձանը կարծես նախագահում էր մարքիզուհու հանդիպումները[5]։ | ![]() |
1874 թվականին մարքիզուհին հրատարակել է Les Soirées de la villa des Jasmins, որտեղ նա պատկերել է չորս ընկերների, «ովքեր խոսում էին հոգու և ճակատագրերի, մարդկային սրտի անհասկանալի խորհուրդների մասին և քննարկում փիլիսոփայության, գրականության և արվեստի հազարավոր տարբեր հարցեր», մենք այնտեղ գտնում ենք, գրել է Journal des Savants ամսագրի քննադատը, «շատ մեծահոգի գաղափարներ, ազնիվ ազդակներ, հիանալի դիտարկումներ, ճիշտ և բարձր մտքեր»[6]։
1879 թվականից ի վեր հրատարակել է հոր հիշատակին նվիրված մի քանի հատոր, ինչպես նաև պոեզիայի մի քանի ժողովածուներ։ 1880 թվականին ստեղծել է Էքմյուլ մրցանակը, որը երկամյա մրցույթի ժամանակ քրիստոնեական փիլիսոփայության որևէ թեմայի վերաբերյալ լավագույն էսսեն արժանացնում է ոսկե հասմիկի։ Հետո Օսեր քաղաքում թանգարան է հիմնադրել, որին շատ ընտանեկան հուշանվերներ է նվիրաբերել։ 1885 թվականին նա 300,000 ֆրանկ գումար է կտակել Պենմարկում հանրահայտ դ՛Էքմյուլ փարոսի կառուցման համար։
Մահացել է Վիլեր սյուր Մեր համայնքում ու հուղարկավորվել Պեր Լաշեզի գերեզմանատանը (28-րդ բաժնում)[7]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Perdita (1859) Read on line on Gallica
- Chrétienne et musulman (1861). Reissued in 1892 under the title Stella et Mohammed, ou Chrétienne et musulman. Read on line (Gallica)
- Le Prisme de l'âme, étude (1863)
- Rome (1865) Text on line on Gallica
- Les Soirées de la villa des Jasmins (4 volumes, 1874)
- Le Maréchal Davout, prince d'Eckmühl, raconté par les siens et par lui-même (4 volumes, 1879-1880)
- Roses de Noël. Pensées d'hiver (1884)
- Pensées d'un pape (Pope Clement XIV), publiées par la Mise de Blocqueville (1885)
- A.-L. d'Eckmühl, Mise de Blocqueville. Le maréchal Davout, prince d'Eckmühl. Correspondance inédite, 1790-1815. Pologne, Russie, Hambourg (1887) Read on line on Gallica
- Chrysanthèmes, pensées d'automne (1888)
- À travers l'Invisible (1891)
- Pensées et souvenirs (1894)
- Un prêté rendu, proverbe (s.d.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
- ↑ Le Journal (ֆր.) — 1892. — P. 1.
- ↑ Biographical information based after: (1) Axel Duboul, Les Deux Siècles de l'Académie des Jeux floraux, vol. 2, Édouard Privat, Toulouse, 1901, . (2) Jules Claretie, La Vie à Paris, 1897, Éditions Fasquelle , Paris, 1898․
- ↑ Jules Claretie, Op. cit., P..
- ↑ Journal des savants, year 1874․
- ↑ «Nos échos»։ Le Journal (Paris)։ 8 October 1892։ Վերցված է 8 October 2018.
- «Nos échos»։ Le Journal (Paris)։ 8 October 1892։ Վերցված է 8 October 2018}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադելաիդ-Լուիզ դ՛Էքմյուլ դե Բլոքվիլ կատեգորիայում։ |
|