Ադամ Բոգդան
![]() Բոգդանը Բոլտոնի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1987[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||
Հասակ | 194 սմ | ||
Քաշ | 90 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2007 |
![]() | 0 | (0) |
2006 |
→ ![]() | 9 | (0) |
2007-2015 |
![]() | 104 | (0) |
2009 |
→ ![]() | 1 | (0) |
2015-2019 |
![]() | 2 | (0) |
2016 |
→ ![]() | 17 | (0) |
2018-2019 |
→ ![]() | 18 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-2008 |
![]() | 7 | (0) |
2011-ներկա |
![]() | 20 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադամ Բոգդան (հունգ.՝ Ádám Bogdán, սեպտեմբերի 27, 1987[1][2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս ազատ գործակալ է։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Բոգդանը իր կարիերան սկսել է Վաշաշում։ 2007 թվականին տեղափոխվել է Բոլտոն Ուոնդերերս, որի կազմում անցկացրել է 120 հանդիպում բոլոր մրցաշարերում։ 2015 թվականին Բոգդանը միացավ Լիվերպուլին։
Բոգդանը իր առաջին խաղը Հունգարիայի ազգային հավաքականում նշեց 2011 թվականին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բոգդանը սկսեց Վաշաշում։ 2006 թվականին վարձավճարով տեղափոխվեց Վեչեշ, որի կազմում անցկացրեց 9 հանդիպում։
Բոլտոն Ուոնդերերս[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 1-ին Բոգդանը 2 տարվա պայմանագիր կնքեց Բոլտոն Ուոնդերերսի հետ[4]։ 2009 թվականին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2011 թվականի հունիս[5]։
2009 թվականի սեպտեմբերին Բոգդանը 1 ամսվա վարձավճարով Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Կրու Ալեքսանդրա[6]։ Սեպտեմբերի 29-ին՝ իր առաջին՝ Բերիի դեմ խաղում հունգարացին սխալ թույլ տվեց, ինչի պատճառով Կրու Ալեքսանդրան գոլ բաց թողեց և պարտվեց 3-2 հաշվով[7]։
Իր առաջին հանդիպումը Բոլտոնի կազմում Բոգդանը անցկացրեց 2010 թվականի օգոստոսի 24-ին՝ Լիգայի գավաթի Սաութհեմպտոնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 29-ին՝ Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում[9]։
2011 թվականի մարտի 31-ին Բոգդանը երկարաձգեց իր պայմանագիրը Բոլտոնի հետ մինչև 2014 թվականը[10][11]։ 2011-12 մրցաշրջանում Բոգդանը սկսեց ավելի շատ խաղաժամանակ ստանալ, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Յուսի Յասկելյայնենը վնասվածք ուներ[12], սակայն այդ մրցաշրջանում իր առաջին խաղում՝ հոկտեմբերի 2-ին Բոգդանը 5 գոլ բաց թողեց Չելսիից[13] և հաջորդ խաղից վերադարձավ պահեստայինների նստարանին։ 3 ամիս անց՝ 2012 թվականի հունվարի 4-ին Յասկելյայնենը նորից վնասվածք ստացավ և Բոգդանը անցկացրեց Էվերտոնի դեմ հանդիպումը, որի ժամանակ գոլ բաց թողեց Էվերտոնի դարպասապահ Թիմ Հովարդից 93 մետր հեռավորությունից[14]։ Հունվարի 14-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում Բոգդանը հետ մղեց Ուեյն Ռունիի իրացրած 11-մետրանոց հարվածը, սակայն Բոլտոնը պարտվեց 3-0 հաշվով[15]։ Թեև Յասկելյայնենը ապաքինվեց վնասվածքից, Բոգդանը շարունակեց մնալ թիմի հիմնական դարպասը՝ իր ցուցադրած լավ խաղի շնորհիվ[16]։
2012 թվականի մարտի 11-ին՝ ՔՊՌ-ի դեմ խաղից հետո Բոգդանը ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում[17]։ Նա նորից ընդգրկվեց շաբաթվա խորհրդանշական հավաքականում 2012 թվականի ապրիլի 1-ին՝ Վուլվերհեմպտոնի դեմ խաղից հետո[18]։ 2012 թվականի մայիսի 14-ին Բոգդանը Բոլտոնի երկրպագուների կողմից ճանաչվեց ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[19]։ Այս մրցաշրջանում Բոլտոնը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[20]։
2012 թվականի նոյեմբերի 29-ին Բոգդանը երկարաձգեց իր պայմանագիրը Բոլտոնի հետ մինչև 2015 թվականի ամառ[21]։ 2014-15 մրցաշրջանում հունգարացին դուրս մնաց թիմի հիմնական կազմից՝ անցկացնելով ընդամենը 10 հանդիպում։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բոգդանը կմիանա Լիվերպուլին հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով[22]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 23-ին՝ Լիգայի գավաթի Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում։ Այս խաղը ավարտվեց ոչ ոքի և հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Բոգդանը երեք 11-մետրանոց հարված հետ մղեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[23]։ Դեկտեմբերի 20-ին հունգարացին իր դեբյուտը նշեց Պրեմիեր Լիգայում Լիվերպուլի կազմում՝ Ուոտֆորդի դեմ խաղում։ Այս խաղում անկյունային հարվածից հետո նա չկարողացավ ֆիքսել գնդակը և Նաթան Ակեն բացեց խաղի հաշիվը, իսկ Լիվերպուլը պարտվեց 3-0 հաշվով[24]։ 2016 թվականի հունվարի 8-ին՝ Անգլիայի գավաթի Էքսետեր Սիթիի դեմ խաղում Բոգդանը գոլ բաց թողեց անկյունայինից ուղիղ հարվածից հետո[25]։
2016 թվականի հուլիսի 20-ին Բոգդանը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ուիգան Ատլետիկ[26]։ Ուիգանի կազմում նա անցկացրեց 17 հանդիպում՝ 5 խաղում իր դարպասը պահելով անառիկ։ 2018-19 մրցաշրջանը Բոգդանը վարձավճարով անցկացրեց շոտլանդական Հիբերնիանում[27][28][29]։ Լիվերպուլի կազմում 6 հանդիպում անցկացնելուց հետո նա 2019 թվականի ամռանը հեռացավ թիմից[30][31][32]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հոկտեմբերին Բոգդանը առաջին անգամ հրավիրվեց Հունգարիայի ազգային հավաքական։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2011 թվականի հունիսի 3-ին՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում[33]։ 2012 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն հունգարացի ֆուտբոլիստ[34]։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Բոգդանը բաց թողեց 8 գնդակ բաց թողեց Նիդերլանդների դեմ խաղում, իսկ Հունգարիան տարավ ամենախոշոր հաշվով պարտությունը իր պատմության մեջ[35]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բոլտոն Ուոնդերերս | 2010–11 | Պրեմիեր Լիգա | 4 | 0 | 3 | 0 | — | 2 | 0 | 9 | 0 | |
2011–12 | 20 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 28 | 0 | ||||
2012–13 | Չեմպիոնշիպ | 41 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 0 | |||
2013–14 | 29 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 0 | ||||
2014–15 | 10 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 13 | 0 | ||||
Ընդհանուր | 104 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 120 | 0 | ||
Կրու Ալեքսանդրա (վարձավճար) | 2009–10 | Լիգա Մեկ | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
Լիվերպուլ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 6 | 0 |
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 6 | 0 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) | 2016–17 | Չեմպիոնշիպ | 17 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 17 | 0 | |
Հիբերնիան (վարձավճար) | 2018–19 | Պրեմիերշիպ | 18 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 25 | 0 |
Կարիերայի վիճակագրություն | 142 | 0 | 12 | 0 | 5 | 0 | 10 | 0 | 169 | 0 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ[36]
Հունգարիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 4 | 0 |
2012 | 8 | 0 |
2013 | 6 | 0 |
2014 | 1 | 0 |
2016 | 1 | 0 |
Ընդհանուր | 20 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոլտոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2012
- Հունգարիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Hungary - A. Bogdán - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton bag Hungary keeper»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton Wanderers | News | Latest News | General | Bogdan Thrilled To Extend His Deal»։ 2011-07-16։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Crewe sign Bolton keeper Bogdan» (en-GB)։ 2009-09-29։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Crewe 2-3 Bury» (en-GB)։ 2009-09-29։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Southampton 0-1 Bolton» (en-GB)։ 2010-08-24։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton 2-2 Birmingham» (en-GB)։ 2010-08-29։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton tie down young goalkeeper Bogdan to new three-year deal»։ Mail Online։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bogdan agrees new deal at Bolton» (en-GB)։ 2011-03-31։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Adam Bogdan's slow rise to top at Bolton worth the wait»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton 1-5 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2011-10-02։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Everton 1-2 Bolton»։ BBC Sport (en-GB)։ 2012։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Man Utd 3-0 Bolton» (en-GB)։ 2012։ Վերցված է 2018-03-09
- ↑ News Manchester Evening (2012-01-16)։ «Adam Bogdan out to be Bolton’s No.1»։ men։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Garth Crooks' team of the week»։ BBC Sport (en-GB)։ 2012-03-11։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Garth Crooks's team of the week»։ BBC Sport (en-GB)։ 2012-04-01։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Bolton Wanderers | News | Latest News | General | Bogdan Named Player Of The Year»։ 2012-05-16։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Stoke 2-2 Bolton»։ BBC Sport (en-GB)։ 2012-05-13։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Contract Extension For Bogdan - News - Bolton Wanderers» (en-gb)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Adam Bogdan: Liverpool sign Bolton Wanderers goalkeeper»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-12։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Liverpool 1-1 Carlisle United (3-2 pens)»։ BBC Sport (en-GB)։ 2015-09-24։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Watford 3-0 Liverpool: Bogdan drops howler and Ighalo nets brace»։ Mail Online։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Exeter City 2-2 Liverpool»։ BBC Sport (en-GB)։ 2016։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Adam Bogdan joins Wigan on season-long loan»։ Liverpool FC։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Adam Bogdan joins Hibernian on loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-19
- ↑ «HIBERNIAN SIGN ADAM BOGDAN ON LOAN»։ www.hibernianfc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2019-10-19
- ↑ «Adam Bogdan: Liverpool goalkeeper joins Hibs on loan» (en-GB)։ 2018-07-02։ Վերցված է 2019-10-19
- ↑ «Liverpool confirm Premier League retained list»։ Liverpool FC։ Վերցված է 2019-10-19
- ↑ «Liverpool have released Adam Bogdan after 4 years of service»։ Tribuna.com։ Վերցված է 2019-10-19
- ↑ «Liverpool release nine players including Sturridge and Moreno as Klopp wields the axe at Anfield»։ The Sun (en-GB)։ 2019-06-08։ Վերցված է 2019-10-19
- ↑ «Luxembourg vs. Hungary - Football Match Stats - June 3, 2011 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Crunch time for Bolton Wanderers’ keeper Adam Bogdan as Hungary seek first World Cup spot since 1986 | Mancunian Matters»։ www.mancunianmatters.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ uefa.com։ «FIFA World Cup 2014 - Netherlands-Hungary – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ 36,0 36,1 «Ádám Bogdán»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ադամ Բոգդան Վիքիպահեստում |
---|
- Բոգդանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բոգդանը transfermarkt-ում
- Բոգդանը WhoScored.com կայքում
- Բոգդանը Լիվերպուլի պաշտոնական կայքում Archived 2015-12-17 at the Wayback Machine.
- Բոգդանը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Հունգարացի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վաշաշի ֆուտբոլիստներ
- Վեչեշի ֆուտբոլիստներ
- Բոլթոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Կրու Ալեքսանդրայի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Հիբերնիանի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ