Ադամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադամա
Adama
Ադիս Աբեբա-Դիրե Դաուա ճանապարհը Ադամայում
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ՇրջանՕրոմիա
ԲԾՄ1712±1 մետր
Բնակչություն324 000 մարդ (2015)[1]
Ժամային գոտիEAT? և UTC+3
Հեռախոսային կոդ22
Ադամա (Եթովպիա)##
Ադամա (Եթովպիա)

Ադամա (ամհարերեն՝ ኦሮሚያ ክልል), պաշտոնապես հայտնի է որպես Ադամա, նախկին անվանումն է Նազրեթ (ամհարերեն՝ ናዝሬት)[2], քաղաք Եթովպիայի Օրոմիա մարզի կենտրոնում[3]։ Ադաման կազմում է Օրոմիայի հատուկ գոտի և շրջապատված է Արևելյան Շևայի գոտով։ Գտնվում է 8°32′ հս․. լ. 39°16′ ավ. ե.HGЯO սահմաններում, ծովի մակարդակից 1712 մ բարձրության վրա, Ադիս Աբեբա քաղաքից 99 կմ հարավարևելք, բարձրադիր լեռների և Արևելաաֆրիկական Մեծ բեկվածքային գոտու միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամա քաղաքի անունը ծագել է օրոմո լեզվի «adaamii» բառից, որը նշանակում է կակտուս կամ կակտուսի նման ծառ[4], ճյուղավոր իշակաթնուկ[5], իշակաթնուկազգիների ընտանիքի ծառ, մինչդեռ «hadaamii» կնշանակեր հնդկական բրինձ[6]։

2000 թվականին կառավարությունը Օրոմիայի շրջանային մայրաքաղաքը Ադիս Աբեբայից տեղափոխեց Ադամա, ինչը լուրջ հակասություններ առաջացրեց։ Այս քայլի քննադատները կարծում էին, որ Եթովպիայի կառավարությունը ցանկանում էր ընդգծել Ադիս Աբեբայի գտնվելու վայրը Օրոմիայի շրջանում։ Մյուս կողմից, կառավարությունը պնդում էր, որ Ադիս Աբեբայի տեղը «համարվում է անհարմար ՝ օրոմո ժողովրդի լեզուն, մշակույթը և պատմությունը զարգացնելու տեսանկյունից։

2005 թվականի հունիսի 10-ին, Օրոմոյի Ժողովրդավարական կուսակցությունը, որը իշխող «Եթովպիայի հեղափոխական ժողովրդավարական ճակատ» կոալիցիայի անդամ էր, պաշտոնապես հայտարարեց, որ նախատեսում է շրջանի մայրաքաղաքը նորից տեղափոխել Ադիս Աբեբա[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամայի համալսարանը հիմնադրվել է 1993 թվականին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադաման տրանսպորտային կենտրոն է, գտնվում է Ադիս Աբեբան Դիրե Դաուային միացնող ճանապահի վրա։ Մեծ թվով բեռնատարներ նավահանգիստներից Ջիբութի և Ասեբ երթևեկելու ժամանակ անցնում են այդ նույն երթուղով (չնայած վերջինս ներկայումս Եթովպիայի ենթակայության տակ չէ՝ Եթովպա-էրիթրեական պատերազմից հետո)։ Բացի այդ, Ադամայի միջով անցնում է Ադիս Աբեբա-Ջիբութի նոր երկաթուղին[8]։

Երկրպագության վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրպագության վայրերը հիմնականում քրիստոնեական եկեղեցիներն ու տաճարներն են։

  • Եթովպիական ուղղափառ եկեղեցի,
  • Եթովպական ավետարանչական եկեղեցի,
  • Եթովպիական կաթոլիկ եկեղեցի։

Կան նաև մզկիթներ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամայի քույր քաղաքներն են՝

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման համակարգի կլիման խոնավ և չոր արևադարձային է։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ադամա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 27,0 28,1 29,6 30,1 30,5 29,6 24,4 26,1 27,5 27,9 26,7 25,7 27,8
միջին նվազագույնը (°C) 11,4 12,8 14,3 15,2 14,6 15,3 12,5 15,1 14,7 12,3 10,8 10,8 10,6
տեղումների քանակը (մմ) 11 22 45 58 43 74 201 210 101 2 13 7 1
Աղբյուր՝ «Climate: Adama - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.</ref> [11]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. Alain Gascon, "Adaama" in Siegbert Uhlig, ed., Encyclopaedia Aethiopica, Wiesbaden: Harrassowitz Verlag, 2003, p.70.
  3. 2009 CIA map marks Nazrēt (Adama) as an administrative (regional) capital..
  4. «Origin and Development of Adama City». Adama City Administration. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Workineh Kelbessa (2001). «Traditional Oromo Attitudes towards the Environment: An Argument for Environmentally Sound Development» (PDF). Social Science Research Report Series (19): 44. Վերցված է 4 Փետրվար 2014-ին.
  6. Ayele, Azimitachew (2010). «Chromosome Study of Local Farmers' Varieties of Opuntia ficus-indica (L.) Mill. (Cactaceae) from Tigray, Northern Ethiopia» (PDF). էջ 1.(չաշխատող հղում)
  7. «Chief Administrator of Oromia says decision to move capital city based on study». Walta Information Center. 2005 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 25-ին.
  8. Lindahl, Bernhard (2005). «Dil Amba - Djibiet» (PDF). Local History in Ethiopia. The Nordic Africa Institute. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. «The Franco-Ethiopian railway company in 1960-1963 carried out surveys for extending the railway with a 310 km line from Nazret to Dilla.»
  9. «Uzaklar Yakinlaşti - Sivas Twin Towns». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Aurora enters into first new sister city agreement: Adama, Ethiopia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 15 Հուլիս 2014-ին.
  11. «Weather for Adama, Ethiopia - Climate». Storm247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.