Ագնեշ Հրանիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնեշ Հրանիցկի
Ծննդյան թիվ՝հուլիսի 4, 1945(1945-07-04)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր՝Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[1]
Քաղաքացիություն՝Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություն՝մոնտաժող
Պարգևներ՝Բելա Բալաշի մրցանակ
IMDb։ID 0398555

Ագնեշ Հրանիցկի (հունգ.՝ Ágnes Hranitzky, հուլիսի 4, 1945(1945-07-04)[1][2], Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[1]), հունգար կինոռեժիսոր և մոնտաժող[3]: Հունգար ռեժիսոր Բելա Տարրի կինն է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշ Հրանիցկին իր կարիերան սկսել է կինոյում 1970-ական թվականներից, որպես մոնտաժող: 1981 թվականին սկսել է աշխատել ռեժիսոր Բելա Տարրի հետ, երբ սկսեց մոնտաժել վերջինիս «Ազատ ճամփորդը» կինոնկարը: Հենց այդ ժամանակից էլ սկսեց Տարրի բոլոր ֆիլմերը մոնտաժել:

Սկսած 2000 թվականից Ագնեշը զբաղվում է նաև ռեժիսորությամբ: Այդ թվականին ամուսնու «Վերկմեյստերի ներդաշնակությոնը» ֆիլմի համառեժիսորն էր: Տարրի ֆիլմերի նկարահանումներին Հրանիցկին նույնպես սկեց մասնակցել և խորհրդատուի պաշտոնը ևս զբաղեցրեց[4]:

Ագնեշ Հրանիցկին որպես համառեժիսոր 2007 թվականին նկարահանում է «Մարդը Լոնդոնից» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2007 թվականին[5]:

2011 թվականին «Թուրինյան ձի» ֆիլմն է նկարահանում ամուսնու հետ. այս ֆիլմն առաջին անգամ էկրաններ է բարձրանում Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանանում Արծաթե արջ մրցանակի (Ժյուրիի գրան-պրի):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշ Հրանիցկին ամուսնացած է հունգար ռեժիսոր Բելա Տարրի հետ: Իրար հետ ապրում են սկսած 1978 թվականից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase Data DumpsGoogle.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Агнеш Храницки — фильмы — КиноПоиск» (ru-RU)։ КиноПоиск։ Վերցված է 2017-05-10 
  4. Schlosser Eric։ «Interview with Béla Tarr: About Werckmeister Harmonies (Cannes 2000, Director’s Fortnight)»։ Վերցված է 23 August 2016 
  5. Mitchell Wendy։ «Fortissimo on board for Bela Tarr's Cannes title The Man From London»։ Վերցված է 23 August 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]