Ագնեշկա Հաուպե-Կալկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշկա Հաուպե-Կալկա
լեհ.՝ Agnieszka Haupe-Kalka
Ծնվել էհունիսի 13, 1970(1970-06-13) (53 տարեկան)
ԾննդավայրԶիելոնա Գուրա, Լեհաստան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
Ժանրերպոեզիա
ԱմուսինԴիտեր Կալկա
 Agnieszka Haupe-Kalka Վիքիպահեստում

Ագնեշկա Հաուպե-Կալկա (լեհ.՝ Agnieszka Haupe-Kalka, հունիսի 13, 1970(1970-06-13), Զիելոնա Գուրա, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի, Զիելոնա Գուրայի քաղաքապետի մրցանակի դափնեկիր (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկա Հաուպեն ծնվել է 1970 թվականին, Զիելոնա Գուրայում։ Հայրական կողմի պապն ու տատը՝ Վացլավ և Մարիա Հաուպեները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում եղել են Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներ և վերապրել են Օսվենցիումի, Բիրկենաու և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների բանտարկության դաժան տարիները[1]։

Որպես «Die Hülle» գրական խմբի անդամ՝ Ագնեշկա Հաուպեն եղել է բանաստեղծ և թարգմանիչ Էդվարդ Ստախուրայի մահվան տասներորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված «Grochowice 93» փառատոնի կազմակերպիչներից մեկը։ 1994 թվականին ստացել է Զիելոնա Գուրայի քաղաքապետի մրցանակ։ 1996 և 1998 թվականներին մասնակցել է գերմանա-լեհական «Գրողների շոգենավ» միջոցառմանը, որտեղ ծանոթացել է գերմանացի Դիտեր Կալկայի հետ և 1998 թվականի սեպտեմբերի 12-ին Օդերի Ֆրանկֆուրտում ամուսնացել նրա հետ։ Մամուլում նրանց հարսանիքը ստացավ «Պոետների հարսանիք» անվանումը։

Ագնեշկա Հաուպե-Կալկա

1995 թվականին բանաստեղծներ Իոլանտա Պիտելի, Կատրաժինա Յարոշ-Ռաբեի և Վլադիսլավ Կլենպկոյի հետ միասին դարձել է Զիելոնա Գուրայում «Ներկայումս ստեղծագործող բանաստեղծների ասոցիացիայի» համահիմնադիր, 1995-1998 թվականներին եղել է «Պոեզիայի համալսարանի» կազմակերպիչը, 1997 թվականին Լյուբլինում մասնակցել է գերմանա-լեհական պոեզիայի փառատոնին և աշխատել «Lubliner Lift / Lubelska winda» («Լյուբլինյան վերելակ») անթոլոգիայի հրատարակության վրա։ Դիտեր Կալկայի հետ միասին ստեղծել են «Երեխաները հեքիաթներ են հնարում» ծրագիրը։ Մասնակցել է Ավստրիայի Ռուստ քաղաքում կազմակերպված ռադիո-դրամայի փառատոնին՝ այնտեղ ներկայացնելով իր «Երկու ժողովուրդների հայելային պատկերները» ռադիոպիեսը, որը հետագայում հանրությանը ներկայացվեց Օսվենցիումում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ։ Նրա արձակը և պոեզիան գերմաներեն հրապարակվել են «Ostragehege» հրատարակչությունում և «Portalpolen» պորտալում։ Ագնեշկա Հաուպեն զբաղվել է նաև սեղանի խաղերի մշակմամբ և մասնակցել է Գեթինգհենի խաղային տոնավաճառին։ 1996-2005 թվականներին բնակվել է Գերմանիայում և Լեհաստանում, 2005-2006 թվականներին սովորել է Զելենոգուրյան համալսարանում։ 2006 թվականից բնակվում է Իռլանդիայում, զբաղվում է լեհերենից անգլերեն և գերմաներեն թարգմանություններով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Krajobrazy czułego dotyku /The Landscapes of tender touch. Poetry. Organon, Zielona Góra 2010, ISBN 978-83-87294-60-1. (Polish - English)
  • Skzydła wiatru. Poetry. Poddasze Poetów, Zielona Góra 1999, ISBN 83-88059-40-8.
  • Pradawne Pieśni. Prose. ProLibris, Zielona Góra 2009, ISBN 978-83-88336-70-6.
  • Żywe oczy wiersza / Augen des Gedichts, anthology, Polish-German, publisher Jolanta Pytel and Czesŀaw Sobkowiak, Organon Zielona Góra 2001. ISBN 83-87294-25-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Danuta Piekarska: Buchhalter pisze wiersze. In: Gazeta Lubuska. 27./28. June 1998.
  • Bahaidzi z rzeki. In: Gazeta Lubuska. 14. September 1998.
  • Rejs do Szczecina. In: Kurier Szczeciński. 17. September 1998.
  • Marta Fox: Jak korek na fali ... In: Śląsk. Nr 11/13, 1996.
  • Bronisław Słomka: Błędni rycerze. In: Gazeta Lubuska. 2./3. November 1996.
  • Katarzyna Jarosz-Rabiej: Statkiem Literackim. In: Gazeta Lubuska. Komunikaty Nr. 6, 1996, S. 15.
  • Polish Bibliography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Հաուպե-Կալկա» հոդվածին։