Աբրահամ Ճարյան
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբրահամ Ճարյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 9, 1819 կամ 1819[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | նոյեմբերի 12, 1892 Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թարգմանիչ, պատմաբան և հոգևորական |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Աբրահամ Ճարյան (սեպտեմբերի 9, 1819 կամ 1819[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 12, 1892, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա), հայ գիտնական, մանկավարժ, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1840 թվականից։
Երկար տարիներ եղել է Կոստանդնուպոլսի Բերայի ու Քաղկեդոնի և Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանների տեսուչ, միաժամանակ դասավանդել մաթեմատիկա։ Ունի դասագրքեր՝ «Համառօտ երկրաչափութիւն...» (1843 թ.), «Սկզբունք պատմութեան ազգաց...» (1849 թ.), «Պատմութիւն գաղղիացւոց...» (հ.1-2, 1849 թ.)։ Թարգմանել է Սալլուստոսի, Տակիտոսի, Թուկիդիտեսի, Պլատոնի, Նապոլեոն III-ի, Կեսարացու և այլոց գործերից։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Ճարյան» հոդվածին։ |
| ||||||
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1080664149 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.