Աբրահամավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամավանք
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տեղագրություն Վանի նահանգ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Անվանված Աբրահամ Խոստովանող
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 13-րդ դար

Աբրահամավանք (Աբրահամունք, Սուրբ Աբրահամ վանք, Սուրբ Աստվածածին վանք), վանք Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հայոց Ձոր գավառի Խեք (Հայք) գյուղում, Վանա լճից մոտ 28 կմ արևելք, Խոշաբ գետի ձախ ափին[1]։ Կառուցվել է 13-րդ դարում և նվիրվել Աբրահամ Խոստովանողին (5-րդ դար)։ Կողոպտվել և ավերվել է 1800-ականների երկրորդ կեսին թուրքերի կողմից։ Առաջին անգամ հիշատակվում է Եղիշեն։ Ըստ ավանդության՝ Սուրբ Աբարահամի մոտ, բլրի վրա գտնվում է Հայկ Նահապետի գերեզմանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 12 — 992 էջ։
  2. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 3, էջեր 3 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։