Աբրահամ Խոստովանող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Խոստովանող
Ծնվել է5-րդ դար
ԾննդավայրԶենակս, Տայոց գավառ
Ազգությունհայ
ԵրկերՎկայք Արևելից
Վարդանանց պատմություն
Մասնագիտությունթարգմանիչ
Գործունեությունմատենագիր, թարգմանիչ

Աբրահամ Խոստովանող (Աբրահամ Զենակացի, 5-րդ դար, Զենակս, Տայոց գավառ), հայ մատենագիր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Խոստովանողը ծնվել է Տայոց գավառի Զենակս գյուղում։ Պարսկաստանում ենթարկվել է կրոնական հալածանքների և չարչարանքների, որից հետո աքսորվել է Ասորեստան։ Ասորեստանում 10 տարի ապրելուց հետո վերադարձել է Հայաստան և դարձել եպիսկոպոս։ Վարել է ճգնավորի կյանք[1]։

Թաղվել է Վասպուրականի Հայոց Ձորի՝ իր անունով կոչվող Աբրահամու անապատում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Խոստովանողը ասորերենից թարգմանել է Մարութայի «Վկայք Արևելից» աշխատությունը, որը 1921 թվականին տպագրվել է Վաղարշապատում։ Ըստ Թովմա Արծրունու՝ թողել է նաև «Վարդանանց պատմության» համառոտ շարադրանք, որից օգտվել է ինքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 18