Աբո Թիֆլիսեցի
Աբո Թիֆլիսեցի | |
---|---|
![]() | |
Ծնունդ | մոտ 756 |
Ծննդավայր | Բաղդադ, Սասանյան Պարսկաստան |
Վախճան | հունվարի 6, 786 |
Վախճան վայր | Թիֆլիս |
Վախճան պատճառ | գլխատում |
Եկեղեցի | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հունվարի 8 |
Սուրբ հովանավոր | Թիֆլիս |
Երկիր | ![]() |
Աբո Թիֆլիսեցի կամ Աբո Թբիլելի, Հաբո Տփիլելի (վրաց.՝ აბო თბილელი, ჰაბო ტფილელი, մոտ 756, Բաղդադ, Սասանյան Պարսկաստան - հունվարի 6, 786, Թիֆլիս), նահատակ, Թիֆլիս քաղաքի երկնային հովանավորը։ Ոգեշնչման արարողությունը կատարվում է Վրաց ուղղափառ եկեղեցում հունվարի 8-ին՝ ըստ հուլյան տոմարի (21 հունվարի գրիգորյան օրացույցով)։
Ազգությամբ արաբ է։ Բաղդադում զբաղվել է անուշահոտ յուղեր պատրաստելով։ Քարթլիի թագավոր Ներսեի շքախմբի կազմում 775 թվականին գնում է Թիֆլիսի էմիրություն, որ գտնվում էր արաբական տիրապետության ներքո։ Ներսեն Բաղդադում ամբաստանության պատճառով երեք տարի անցկացրել էր բանտում, արդարացվել էր խալիֆի կողմից և ուղարկվել Վրաստան։ Թիֆլիսում Աբոն հակվում է դեպի քրիստոնեական հավատը, սկզբում նա աստվածաբանական բանավեճեր էր վարում քրիստոնյաների հետ, սակայն հետո հավատում էր նրանց հայացքների ճշմարիտ լինելուն։ 781 թվականին Ներսեն փախչում է Խազարիա։ Աբոն գնում է նրա հետ։ Խազարիայում նա մկրտվում է, ապա ճգնավորի կյանք է վարում Աբխազիայում։ 782 թվականին վերադառնում է Թիֆլիս և քարոզչությամբ զբաղվում արաբ քրիստոնյաների շրջանում։ 785 թվականին արաբ էմիրի հրամանով բանտ է նետվել և գլխատվել Քրիստոսի մկրտության օրը, մարմինն այրվել է, իսկ աճյունը լցվել ոչխարի մորթու մեջ ու նետվել Կուր գետը։ Այս վայրում, ըստ ավանդության, երևաել է լույսի սյուն։

Աբոյի գործերի վկա Իոանե Սաբանիձեն գրել է նրա վարքն ու նահատակությունը Քարթլիի կաթողիկոս Սամուիլ VII-ի հանձնարարությամբ։ Այդ աշխատությունը Վրաստանի պատմությանն ամենահին գրավոր աղբյուրներից ու գրական հուշարձաններից մեկն է, որ գրվել է Վասիլի Մեծի՝ Սեբաստիայի 40 նահատակներին նվիրված աշխատության, Արեոպագիտի, ինչպես նաև վրացական վաղ վարքագրությունների ազդեցությամբ։ Աբո Թիֆլիսեցու վարքը ներառվել է վարքագրությունների տարբեր ժողովածուներում և բազմիցս վերամակվել։ Կուրի ափին՝ Աբոյի մարմինն այրելու վայրում, XIII դարում կառուցվել է Մետեխիի տաճարը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полное жизнеописание святых Грузинской церкви // Перевод М. Сабинина. СПб., 1871, ч. 1.
- Кекелидзе К. С. Памятники древнегрузинской агиографической литературы. Тбилиси, 1956.
- Attwater, Donald and Catherine Rachel John. The Penguin Dictionary of Saints. 3rd edition. New York: Penguin Books, 1993. ISBN 0-14-051312-4.
- Holweck, F. G. A Biographical Dictionary of the Saints. St. Louis, MO: B. Herder Book Co. 1924.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- АБО ТБИЛИССКИЙ: Православная Энциклопедия под редакцией Патриарха Московского и всея Руси Кирилла (электронная версия)
- АБО ТБИЛИССКИЙ — Древо
|