Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ
արաբ․՝ عبد الكريم غلاب‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[1][2]
ԾննդավայրՖես, Մարոկկո
Մահացել էօգոստոսի 14, 2017(2017-08-14)[3][2] (97 տարեկան)
Մահվան վայրCasa Blanca, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն Մարոկկո
ԿրթությունԿահիրեի համալսարան և Ալ-Կարաուին
Մասնագիտությունլրագրող և գրող
ԿուսակցությունԻսթիքլալ կուսակցություն
ԱնդամությունAcademy of the Kingdom of Morocco for Royaume?[4]

Աբդ ալ-Կարիմ Ղալլաբ (արաբ․՝ عبد الكريم غلاب‎‎, դեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[1][2], Ֆես, Մարոկկո - օգոստոսի 14, 2017(2017-08-14)[3][2], Casa Blanca, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ), մարրոկացի գրող, հրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական և քաղաքական գործիչ։ Մարոկկոյի գրականության նշանավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ալ-Կարաուինի համալսարանում։ Այնուհետև, մինչև 1945 թվականը, նա փիլիսոփայություն է ուսումնասիրել Կահիրեի համալսարանում։ Ստացել է արաբական գրականության մագիստրոսի կոչում։

Քաղաքական գործիչ է, «Իսկիկլալ» կուսակցության անդամ։ 1961 թվականից խմբագրել է կուսակցական մարմնի «Ալ-Ալամ» (Al-Alam) ամենօրյա թերթը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ վեպերի և պատմվածքների երեք ժողովածուների հեղինակ է։ «Յոթ դուռ» (1965), «Մենք թաղեցինք անցյալը» (1966), «Վարպետ Ալին» (1971) վեպերը, «Մահացավ մի հաջողակ մարդ» պատմվածքների ժողովածուն (1965), «Եվ մի տոպրակ դրախտից» վեպերը (1977) նվիրված են ազգային-ազատագրական շարժման խնդիրներին. դրանք արտացոլում էին ազգային մեծ բուրժուազիայի տեսակետները։ Նրա աշխատանքները զգալի ազդեցություն են ունեցել իր հայրենիքում քաղաքական և գրական կյանքի վրա[5]։

Մասնագետների կարծիքով, նրա արաբական ոճը հայտնի է իր «էլեգանտ և երբեմն ակադեմիական դասականությամբ»։

Ղալլաբն ուսումնասիրել է հասարակական-քաղաքական և մշակութային խնդիրներ` «Մտքի զարկերակի բաբախումը» (1961), «Մշակույթի և գրականության մասին» (1964) և այլն. ուսումնասիրել է արաբացման խնդիրները, դրա զարգացման հարցերը, դրա անցկացման մեթոդներն ու եղանակները («Արաբացումը և նրա դերը Մագրիբի երկրներում ազատագրական շարժման մեջ»)։

2000 թվականին Եգիպտոսի արաբ գրողների միությունը նրա «Վարպետ Ալի» վեպը ներառել է «Արաբական երբեմնի լավագույն 100 վեպերի» մեջ։ 2001 թվականին Մարոկկոյի մշակույթի վարչությունը հրատարակել է Ղալլաբի ամբողջական գործերը հինգ հատորով։ 2004 թվականին արժանացել է Թունիսի Մաղրեբի մշակույթի մրցանակի։

Նրա աշխատանքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 http://feed.snapdo.com/?publisher=Minutes&dpid=network2&q=Abdelkrim_Ghallab
  4. https://alacademia.org.ma/membre/%d8%b9%d8%a8%d8%af-%d8%a7%d9%84%d9%83%d8%b1%d9%8a%d9%85-%d8%ba%d9%84%d8%a7%d9%91%d8%a8-2/
  5. Józef Bielawski, Jolanta Kozłowska, Ewa Machut-Mendecka, Krystyna Skarżyńska-Bocheńska: Nowa i współczesna literatura arabska 19 i 20 w.: Literatura arabskiego Maghrebu. Warszawa: 1989, s. 441.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.
  • Прожогина С. В., Литература Марокко и Туниса, М., 1968, с. 29—30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]