Աարոն Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Աարոն Գորդոն
Aaron Gordon
20130403 Aaron Gordon MCDAAG MVP (3) cropped.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Մեջիք
Դիրքը Հարձակվող
Համար № 00
Ի ծնե տրված անունը Աարոն Գորդոն
Aaron Gordon
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1995 (23 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Խոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Արչբիշոպ Միտի (Սան Խոսե, Կալիֆորնիա)
համալսարան Արիզոնայի համալսարան
(2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 1 /ընտ.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Մեջիք (2014-այժմ)
Մեդալներ

ՖԻԲԱ Մ-19 աշխարհի առաջնություն
 Ոսկի - Չեխիա 2013

Աարոն Գորդոն (անգլ.` Aaron Gordon, ծնվ.` սեպտեմբերի 16, 1995 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Օռլանդո Մեջիք» ակումբում։

Մեկ ուսումնական տարի (2013–14) հանդես է եկել Արիզոնայի համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում։

Ծնվել է Սան Խոսե բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հանդես է եկել Սան Խոսեի «Արչբիշոպ Միտի» կոչվող ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում երկու անգամ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը, ինչպես նաև երկու անգամ արժանացել «Կալիֆորնիայի Միստր Բասկետբոլ» տիտղոսին։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է «All-Pac-12 առաջին թիմ» խորհրդանշական հավաքականում։

Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ՝ «Օռլանդո Մեջիքի» կողմից[1]։

Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալ։ Հավաքականի կազմում եղել է առաջատար միավորների և անդրադարձների կատեգորիայում[2]։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոց
  • 2013՝ ԱՄՆԲՖ վարկածով տարվա մարզիկ
  • 2013՝ ՖԻԲԱ-ի Մ-19 աշխարհի առաջնության ամենաարդյունավետ խաղացող (MVP)
  • 2013՝«McDonalds All-American» խաղի MVP
  • «Ջորդան» ապրանքանիշի «All-American» (2013)
  • 2× Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա (2012-2013)
  • 2× CIF նահանգային չեմպիոն (2011-2012)
  • 2× CIF նահանգային II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
  • 3× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի չեմպիոն (2011-2013)
  • CIF Հյուսիսային Կալիֆորնիայի բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
  • 2× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
  • 4× CIF CCS չեմպիոն (2010-2013)
  • CIF CCS բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
  • 3× CIF CCS II դիվիզիայի չեմպիոն (2010-2012)
  • «MaxPreps.com» վարկածով «All-American առաջին թիմ» (2013)
  • «Սան Հոսե Մերկյուրի նյուզ» վարկածով տարվա բասկետբոլիստ (2013)
  • «Սան Հոսե Մերկյուրի նյուզ առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
  • «Cal-Hi Sports Bay Area» վարկածով CCS տարվա բասկետբոլիստ (2013)
  • 6× WCAL չեմպիոն (2011, 2011², 2012, 2012², 2013, 2013²)
  • 3× WCAL փլեյ-օֆֆ չեմպիոն (2011-2013)
  • 3× WCAL կանոնավոր մրցաշրջանի չեմպիոն (2011-2013)
  • 3× WCAL տարվա բասկետբոլիստ (2011-2013)
  • 4× «All-WCAL» խորհրդանշական հավաքական
  • 3× «All-WCAL առաջին թիմ» (2011-2013)
  • «All-WCAL» երկրորդ թիմ (2010)
Համալսարան
  • Տարվա առաջինկուրսեցի մարզիկ (2014)
  • «Pac-12» մրցաշարի «All-tournament» խորհրդանշական հավաքական (2014)
  • «AP» պատվավոր հիշատակում (2014)
  • 2014 թ. NCAA մրցաշարի արևմտյան տարածաշրջանի «all-tournament» խորհհրդանշական հավաքական (2014)
  • «Third All-America» թիմ՝ «Սպորտինգ նյուզ» վարկածով (2014)
  • «USBWA All-District թիմ» (2014)
  • «NABC All District երկրորդ թիմ» (2014)
  • «All-Pac-12 առաջին թիմ» (2014)
  • «Pac-12 All-Freshman» թիմ (2014)
  • «Pac-12» տարվա առաջինկուրսեցի (2014)
  • 2013 թ. NIT մրցաշարի «All-Tournament թիմ» (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]