ԱՐԻ գրական և տաղանդի գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՐԻ գրական և տաղանդի գործակալություն
ՏեսակՍՊԸ
Հիմնադրված է22-ը հունիսի, 2016
ՀիմնադիրԱրևիկ Աշխարոյան
ՎայրԵրևան, Հայաստան
Կայքariliterary.com

«ԱՐԻ» գրական և տաղանդի գործակալությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Գործակալությունը ներկայացնում է միջազգային հրատարակչական դաշտում տարբեր լեզուներով ստեղծագործող հայազգի հեղինակների։ Գործակալության հեղինակներն են Արամ Պաչյանը, Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանը, Արմեն Հայաստանցին, Սուսաննա Հարությունյանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Կռոյանը, Արամ Ավետիսը, Սյունե Սևադան և այլ գրողներ։ ԱՐԻ գրական գործակալությունը նաև մատուցում է հրատարակչական ոլորտի մի շարք ծառայություններ, այդ թվում հեղինակային իրավունքեի ձեռքբերման բանակցություններ մի շարք Հայաստանյան հրատարակչությունների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԱՐԻ» գրական գործակալությունը հիմնադրվել է գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի կողմից։ Աշխարոյանը, որպես գրական գործակալ, աշխատել է 2011 թվականից։ 2012թ․-ին գործընկերոջ հետ հիմնել է Առաջին գրական գործակալությունը, որտեղ աշխատել է մինչև 2016 թվականը։ Ապա, իր մասնաբաժինը զիջելով գործընկերոջը, 2017 թվականի հունիսին հիմնել է «ԱՐԻ» գրական գործակալությունը։ 2017 թվականի դեկտեմբեր ամսից գործակալությունը համագործակցություն սկսես Vlume էլեկտրոնային և ձայնագրքերի հավելվածի հետ, մատուցելով մի շարք ծառայություններ, այդ թվում հավելվածում ներկայացված հեղինակների և հրատարակիչների ցանկերի ընդլայնմանը ուղղված։

«ԱՐԻ» գրական գործակալության կնքած պայմանագրերի արդյունքում բրիտանական Glagoslav publications հրատարակչությունը հրատարակեց Արամ Պաչյանի «Ռոբինզոն» և «Ցտեսություն, Ծիտ» Կարինե Խոդիկյանի «Դուռը բաց էր», Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գրքերը, իսկ կանադական Mosaic Press հրատարակչությունում Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» վեպը։ Ֆրանսերեն հրատարակվել են Editions Parenthèses հրատարակչությունում Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» և Edition Belleville հրատարակչությունում Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» գրքերը։

«ԱՐԻ» գրական գործակալություն մասնակցում է Ֆրանկֆուրտի և Լոնդոնի գրքի ցուցահանդեսիներին, ինչպես նաև այլ միջազգային գրքի ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հայաստանցի

Արամ Ավետիս

Փոլ Չաթրջյան

Սուսաննա Հարությունյան

Սարգիս Հովսեփյան

Կարինե Խոդիկյան

Նարինե Կռոյան

Արամ Պաչյան

Սյունե Սևադա

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան

Կոմերցիոն գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Ղուկասյան

Սվետլանա Հովակիմյան

Ռեգինա Վայսբերգ

Ոչ-գեղարեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Թադևոսյան

Վաճառված իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aram Pachyan, Aur Reviour, Piaf, Editions Parenthèses, 2020

Aram Pachyan, Robinson, Glagoslav publications, 2020

Арам Пачян, Довиждане птицо, Изателство Парадокс, 2020

Aram Pachyan, Goodbye, Bird, Glagoslav publications, 2019

Susanna Harutyunyan, Ravens before Noah, Glagoslav publications, 2019

Karine Khodikyan, The Door was Open, Galgoslav Publications, 2019

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբկայք

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի 2020թ․-ի գործունեության մասին, հունվար 12, 2021

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդմանը, հուլիս 2, 2020

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, հունիս 17, 2020

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Առավոտին, փետրվար 29, 2020

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույց Հետքին, նոյեմբեր 30, 2017

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հոդվածը EVNReport պարբերականում, հոկտեմբեր 1, 2017

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Մեդիամքասին, մարտ 27 2017

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հոդվածը Publishing Perspectives պարբերականում, հոկտեմբեր 14, 2015

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Հետքին, հունիս 2, 2014

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադրի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին, դեկտեմբերի 8, 2012