Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան
Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, դրամատուրգ և արձակագիր |
Հովհաննես Թեքգյոզյան (հուլիսի 8, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, արձակագիր, դրամատուրգ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թեքգյոզյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին, Երևան քաղաքում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժնում՝ Տիգրան Լևոնյանի արվեստանոցում։
1996 թվականից որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Ունի տպագրված վեց գիրք, հինգ վեպի, պատմվածքների, վիպակների, պիեսների, էսսեների, սցենարների հեղինակ է։ Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են, «Փախչող քաղաքը»՝ անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, հունարեն, թամիլերեն և թուրքերեն, «Երրորդ սեռը»՝ ֆրանսերեն,ալբաներեն, «Ապաստան»՝ անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, «Մետաստազ» պիեսը՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, «Ռադիո նեգատիվ», պիեսը՝ անգլերեն։ Ֆրանսիայում Թեքգյոզյանի երկու վեպերի վերաբերյալ շուրջ երեսուն գրախոսական է հրապարակվել։
Հովհաննես Թեքգյոզյանի «Մետաստազ» պիեսը բեմադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում և արժանացել Հայաստանի թատերական գործիչների միության երկու «Արտավազդ» մրցանակի՝ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգերում։ Նրա «Երջանկության բանալին», «Ամանորյա հրաշք», «Կախարդական հովանոցը», «Թզուկի հեքիաթը» մանկական պիեսները բեմադրվել են Երևանի դրամատիկական թատրոնում, «Չմարդիկ» պիեսը՝ ԵԹԳՄ դահլիճում։ 2011 թ. «Ֆորում» թատրոնը բեմադրել է «Ծառը՝ օդի մեջ» ինտերակտիվ պիեսը և «Ֆորում» թատրոնների փառատոնին հանդես է եկել Թբիլսիիում
2009 թվականին Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանի «Ապակու արև» պատմվածքների ժողովածուն արժանացել է Վահան Թեքեյան մրցանակին։
2012 թվականին նրա «Մաշկացավ» վեպը արժանացել է Օրանժ Արմենիա մրցանակին։
Հովհաննես Թեքգյոզյանը հյուրախաղեր է ունեցել Լեհաստանում, Հունգարիայում, Իրանում և Վրաստանում, մասնացել է Ֆրանկֆուրտի, Փարիզի, Ժնևի, Մեցի, Բրեստի գրական փառատոններին և գրքի տոնավաճառներին։
2015 թվականից Հովհաննես, Ժան-Շա Թեքգյոզյանն ապրում է Ֆրանսիայում։ Նրա ստեղծագործություններն ու հոդվածները տպագրվում են ֆրանսիական մամուլում։ 2021 թվականից ընդգրկված է Քալամիթի Ժեն Սի թատերական ընկերության ներկայացումներում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեքիաթներ և զրույցներ, 1998։
- «Փայտե շապիկ»-պատմվածքներ, ՀԳՄ հրատարակչություն, 2003։
- «Ապակու արև» -պատմվածքներ, ՀԳՄ հրատարակչություն, 2007։
- «Երկսեռ թատրոն» -էսսեներ Վան Արյան հրատարակչություն, 2009։
- «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Անտարես հրատարակչություն։
- «Մաշկացավ»-վեպ Անտարես հրատարակչություն, 2013։
- «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ Այրընթը հրատարակչություն (Թուրքիա), 2015։
- «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Մոզայիկ պրես հրատարակչություն (Կանադա), 2016։
- «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ Բելվիլ հրատարակչություն (Ֆրանսիա), 2018։
- «Երրորդ սեռ»-վեպ ԷՋ հրատարակչություն, 2020։
- «Երրորդ սեռ»-վեպ Բելվիլ հրատարակչություն (Ֆրանսիա), 2021։
- «Փախչող քաղաքը»-վիրտուալ կինովիպակ, Ցիգոյա հրատարակչություն (Սերբիա), 2022։
- «Ապաստան»-վեպ, Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2023
- «Երրորդ սեռ»- վեպ, Օմբրա հրատարակչություն (Ալբանիա) 2024
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մետաստազ»
- «Երկկենցաղ մարդը»
- «Ռադիո նեգատիվ»
- «Մատնահետք»
- «Ծառը օդի մեջ»
- «Չմարդիկ»
- «Արխիվ մարդիկ»
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ք. Լյուդվիգի «Մամա միա» (Ֆրենկ)
- Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Անխելք)
- Կ. Գոցցիի «Ագռավը» (Պանտալոնե)
- Վ. Շեքսպիրի «Համլետ» (Օզրիկ)
- Վ. Շեքսպիր «Մակբեթ» (Լրաբեր)
- Վ. Շեքսպիր «Հուլիոս Կեսար» (Քաղաքացի)
- Ա. Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Խեղկատակ)
- Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ» (Փայլակ)
- Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Օղուզ բեյ)
- Ն. Ադալյանի «Կինը և տղամարդը» (Հարևան
- Ժ․ Ուտլիե «Ծուխ առանց կրակի՞» (Վիկտոր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Zarkfoundation - Հովհաննես Թեքգյոզյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Chat Tekgyozyan- La ville en fuite https://barauxlettres.wordpress.com/2019/10/07/la-ville-en-fuite-tekgyozyan/
- Jean-Chat Tekgyozyan : « Entre Erevan et moi, c’est un amour unilatéral ! »https://www.belleville-editions.com/interview-jean-chat-tekgyozyan%E2%80%AF/ Արխիվացված 2022-05-23 Wayback Machine
- La ville en fuite, Roman d’une jeunesse effrénée à Erevan, Jean-Chat Tekgyozyan, par Cathy Garciahttps://www.lacauselitteraire.fr/la-ville-en-fuite-roman-d-une-jeunesse-effrenee-a-erevan-jean-chat-tekgyozyan-par-cathy-garcia
- Troisième sexe Jean-Chat Tekgyozyan https://www.les-notes.fr/auteur/tekgyozyan-jean-chat/
- La ville en fuite, Jean-Chat Tekgyozyan https://medium.com/scribe/la-ville-en-fuite-jean-chat-tekgyozyan-f45602b977e7
- Surrealist novel The Fleeting City takes down Armenia’s social taboos | Calvert Reads https://www.calvertjournal.com/articles/show/13025/fleeting-city-hovhannes-tekgyozyan-armenia-lgbtq-literature-calvert-reads