Jump to content

Սարգիս Հովսեփյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Հովսեփյան
Ծնվել էհունիսի 24, 1977(1977-06-24) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ և սցենարիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵԹԿՊԻ[1]
ԱնդամակցությունՀԳՄ
Սարգիս Հովսեփյան Վիքիքաղվածքում

Սարգիս Հովսեփյան (հունիսի 24, 1977(1977-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)[2]։ Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ։ Համագործակցում է ԱՐԻ գրական գործակալության հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 24-ին, Երևանում։ Արձակ ստեղծագործությունների, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների ու պիեսների հեղինակ է։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Գրական ստեղծագործություն» բաժինը և մագիստրատուրան՝ 2007-2011 թվականներին (բակալավրիատ) և 2011-2013 թվականներին (մագիստրատուրա)։ 2007 թվականից տպագրվում է գրական մամուլում, «Գրեթերթ», «Գրանիշ», «Դրամատուրգիա» հանդեսում, «Գրողուցավ», «Ինքնագիր» գրական կայքերում։ Հովսեփյանի պատմվածքներն ընդգրկված են մի շարք ժողովածուներում[3]։ 2015 թվականին մասնակցել է Լուբլինի ամենամյա մշակութային փառատոնին. Լեհաստան Արխիվացված 2023-12-24 Wayback Machine։ 2018 թվականին մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության ստեղծագործական դրամաշնորհների մրցույթին և ստացել դրամաշնորհ 2019 թվականի ընթացքում վեպ գրելու համար։ Այժմ աշխատում է Բուն հեռուստաընկերությունում, որպես՝ նախագծի ղեկավար (պրոդյուսեր) և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ստեղծագրության դասընթացավար։

  • Հանդարտություն։ Վեպ / Երևան։ «Մետրո» հրատ․, 2022 թ․, 240 էջ։
  • Գրեգիրք։ Անթոլոգիա։ Երևան. «Սատիրիկոն» 2017 թ․։ Էջ 100-107։
  • Դոմինո/պատմվածքներ, պիես։ Երևան, «Անտարես» 2012 թ․։
  • 19 պատմվածք։ Ժողովածու։ Երևան, «Անտարես» 2011 թ․։ Էջ 57-62։
  • Մուգ կապույտ, վառ կարմիր։ Գրական տարեգիրք։ Երևան, «Մունետիկ» հրատ.: 2011 թ․։ Էջ 100-119։
  • 18-33 արդի հայ արձակ։ Անթոլոգիա/Երևան։ Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009 թ․։ Էջ 191-204։

Գրական հրապարակումներ/թերթեր, հանդեսներ, կայքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դեժավյու
  • Ես ու իմ ընկեր Շուռը…
  • Ֆերգանա
  • Դոմինո
  • ARMageddon
  • Վազիր Բիբի… Ինձ մի սպասիր…
  • Երրորդ…Մաս
  • Պաղպաղակ
  • ՏԱՓԱԿ ՔԱՐ
  • Ինքնագիր /Սերժ Սեպյան կեղծանունով
  • Սարգիս Հովսեփյան
  • ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ / 21
  • Համբարձման գիշեր
  • Trafika Europe - Run Bibi. Don’t wait for me… (Short story)
  • Սելֆի բուլդոզերի հետ
  • Կեղծ հրապարակները
  • Խաչմերուկներ / պատմվածք – Գարուն հանդես 1-2 2007 թ․

Խմբագրական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր/սցենարական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ/մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 https://euprizeliterature.eu/en/prize-author/sargis-hovsepyan/
  2. Սարգիս Հովսեփյանի մասին ՀԳՄ կայքում
  3. «Սարգիս Հովսեփյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]