ԱՄՆ պատմություն (1991-2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1991-2008 թվականներ, ժամանակաշրջան ԱՄՆ պատմության մեջ, որը սկսվել է Սառը պատերազմի ավարտից հետո։ ԽՍՀՄ փլուզմամբ ԱՄՆ-ն դարձավ աշխարհում միակ գերտերությունը՝ ստանձնելով առաջատար դերը Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ռազմական միջամտություններում։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նախագահ դարձավ ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն անդամ Բիլ Քլինթոնը, իսկ մեկ տարի անց ԱՄՆ հանրապետական կուսակցությունը 40 տարում առաջին անգամ մեծամասնություն կազմեց Կոնգրեսում։ Դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների միջև ընթացող ներքին մենամարտը հանգեցրեց կառավարության աշխատանքի դադարեցմանը։ Մոնիկա Լևինսկու սկանդալի հետ կապված մեղադրանքները 1998 թվականին հանգեցրին Քլինթոնի իմպիչմենտին, բայց ավելի ուշ նա արդարացվեց Սենատի կողմից։

2000 թվականի նախագահական ընտրություններում հաղթեց հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ու. Բուշը։ Կառավարման սկզբում Բուշի վարչակազմը հավանություն տվեց կրթական բարեփոխումներին և բոլոր հարկերի կրճատմանը։ 2001 թվականի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ն սկսեց պայքարել ակաբեկչության դեմ՝ ներխուժելով 2001 թվականին Աֆղանստան և 2003 թվականին՝ Իրաք[1][2]։

«Կատրինա» փոթորկի ժամանակ կառավարության անվճռականությունը կարիքավորների նկատմամբ, ինչպես նաև իրաքյան պատերազմի ոչ ժողովրդականությունը հանգեցրեց Բուշի հասցեին քննադատությունների և օգնեց դեմոկրատներին Կոնգրեսում մեծամասնություն ստանալ[3]։

Գլոբալացում և տենտեսական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին ամերիկյան քաղաքական դիսկուրսը հիմնականում կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա։ 1990-ականների սկզբին ԱՄՆ տնտեսությունը գտնվում էր ռեցեսիայի մեջ։ Տնտեսության վերականգնումը սկսվել է 1994 թվականին և մեծ թաափ ստացել տեխնոլոգիական պայթյունի շնորհիվ։ 1998 թվականին գործազրկությունը կազմում էր 5%։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Միացյալ Նահանգները գերիշխող ռազմական տերություն էր աշխարհում, իսկ Ճապոնիան, որին համարում էին ԱՄՆ խոշորագույն տնտեսական մրցակիցը, հայտնվել էր լճացման շրջանում։ ԱՄՆ գլխավոր առևտրային մրցակիցը Չինաստանն էր։

1990-ական թվականներին ներգաղթը մեծացավ հիմնականում Լատինական Ամերիկայից և Ասիայից՝ հիմք հանդիսանալով հետագա տասնամյակների ընթացքում ԱՄՆ բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխությունների համար։ Լատինոամերիկացիները սկսեցին փոխարինել աֆրոամերիկացիներին՝ որպես ամենամեծ փոքրամասնություն։

Ռազմական կոնֆլիկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմ Պարսից ծոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական տեսանկյունից զարգացած աշխարհի զգալի կախվածությունը նավթից ակնհայտ է դարձել ԱՄՆ համար նախ 1973 թվականի համաշխարհային նավթային ճգնաժամից հետո, ապա՝ 1979 թվականի երկրորդ տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Մերձավոր Արևելքի հակամարտությունը 1990 թվականի օգոստոսի 2-ին ևս մեկ միջազգային ճգնաժամ է առաջացրել, երբ Իրաքը ներխուժել և փորձել է բռնակցել հարևան Քուվեյթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]